Հայը տերևաթափ ծառ է, բայց ոչ չորացած ու փտած, հասել է նրա վերընձյուղվելու գարունը և դալար բողբոջներն ամեն կողմից կարձակվեն: Իսկ Հայության ծառի բողբոջների շարքում են` Կրոնը, Եկեղեցականությունը, Լեզուն, Դպրությունը, Գիտությունը, Զինվորականությունը, Քաղաքագիտությունը, Վաճառականությունը

ՄԱՂԱՔԻԱ ՕՐՄԱՆՅԱՆ ՊԱՏՐԻԱՐՔ

Կարեն Կարապետյանը հրաժարվել է ՀՀԿ առաջին փոխնախագահի պաշտոնից

am
Karen Karapetyane  hrazharvel e HHK arhajin p`okhnakhagahi pashtonits`_70118

 ՀՀԿ ԳՄ նիստում, որը տեղի է ունեցել անցած հինգշաբթի՝ հունիսի 21-ին, նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարել է, թե որոշել է հրաժարվել Հանրապետական կուսակցության առաջին փոխնախագահի պաշտոնից։

   Իր առաջարկը նա պատճառաբանել է հետևյալ կերպ, որ կուսակցություն ներսում  ինքն ակտիվ գործունեություն չի ծավալում, հետևաբար,  ճիշտ կլինի, որ առաջին փոխնախագահի պաշտոնում ավելի ակտիվ կուսակցական ընտրվի։
     ՀԱՅ ՁԱՅՆ-ի աղբյուրի փոխանցմամբ,  նրա առաջարկը ՀՀԿ գերագույն մարմնի անդամներն ընդունել են ի գիտություն:

Ի դեպ, Կարապետյանը նաև  նշել է, որ չի պատրաստվում լքել Հանրապետական կուսակցությունը: 

Հիշեցնենք. նախկին Վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀԿ-ին  անդամագրվեց  2016 թվականի նոյեմբերի 24-ին

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ