Բարու ճանապարհի սկիզբը արդարություն գործելն է

ԱՌԱԿԱՑ

Կա­րեն Կա­րա­պե­տյա­նի նա­խա­ձեռ­նու­թյունն անա­վարտ է մնա­ցել

am
Karen Karapetyani nakhadzerhnowt`yownn anavart e mnats`el_96195

«Փաստ» օրաթերթը գրում է. «Նախկին վարչապետ Կարեն Կարապետյանն իր պաշտոնավարման ժամանակ նախաձեռնել էր «Կումայրի» արգելոց-թանգարանի տարածքը տուրիստական գոտու վերածելու ծրագիրը: Ստեղծվեց «Կումայրի վերածնունդ» ներդրումային հիմնադրամը, իսկ առաջին ներդրողը ՀՀ վարչապետն էր: Իրենց ընտանիքի անունից 500 հազար դոլար ներդրման մասին էր հայտարարվել:

Բոլորը կհիշեն, թե ծրագրի շրջանակներում ինչպիսի շուքով բացվեց վերանորոգված Ռուսթավելի փողոցը: Մեր տեղեկություններով, սակայն, այդքանով ամեն ինչ ավարտվել է:

Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ նույն ծրագրի շրջանակներում հերթական՝ Գորկու փողոցի վերանորոգումը սկսվել է, բայց ավարտին չի հասել: Ավելին՝ այստեղ մայիսյան իրադարձություններից հետո որեւէ շինաշխատանք չի կատարվում, գյումրեցիներն ասում են՝ արդեն մոտ երկու ամիս է՝ շինարար չեն տեսնում:

Գյումրիում հուսով են, որ չվերանորոգված փողոցները գոնե կընդգրկվեն միջազգային ֆինանսավորմամբ իրականացվող այն ծրագրերում, որոնց շնորհիվ կառուցվում են հարակից փողոցները»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ