Բարու ճանապարհի սկիզբը արդարություն գործելն է

ԱՌԱԿԱՑ

Կառավարությունը հավելյալ 408 մլն դրամ հատկացրեց Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի կազմակերպման համար

am
Karhavarowt`yowne havelyal 408 mln dram hatkats`rets` Frankofoniayi gagat`nazhoghovi kazmakerpman hamar_87715

Ֆրանկոֆոն պետությունների և կառավարությունների ղեկավարների 17-րդ գագաթնաժողովը և հարակից միջոցառումները պատշաճ մակարդակով կազմակերպելու և անցկացման նպատակով՝ Կառավարությունը Արտաքին գործերի նախարարությանն այսօր հատկացրեց 408 մլն 945 հազ. դրամ։

Զեկուցող ԱԳ նախարար Զոհրապ Մնացականյանի խոսքով՝  ծախսերի ավելացման հավանականության մասին տեղեկացվել էր դեռ անցյալ տարի՝ գագաթնաժողովի խիստ նախնական ծախսերը ներկայացնելիս, ինչի արդյունքում բյուջեի պահուստային ֆոնդի հատկացումների մեջ։

Ըստ նախարարի՝  2018թ. պետական բյուջեով ԱԳՆ–ին արդեն հատկացվել է 1 մլրդ 438 մլն354.5 հազար դրամ: «Ֆինանսների նախարարություն ներկայացրած նախահաշվի նախագծից հետո, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության քարտուղարության, ֆրանսիական «ԱԺԱՆՍ ՊՈՒԲԼԻԿՍ-ԳՐՈՒՊ»  ընկերության ներկայացուցիչների հետ համատեղ, գագաթնաժողովի և հարակից միջոցառումների ծրագրերում կատարվել են բազմաթիվ հստակեցումներ՝ կապված մասնակից 84 երկրների, շուրջ երկու տասնյակ այլ բարձրաստիճան պատվիրակությունների մասնակցության ձևաչափի հետ,որոնց արդյունքում հնարավոր են հատկացված գումարի շրջանակներում կատարվող աշխատանքների և ծառայությունների ավելացումներ և ծախսային վերաբաշխումներ, ինչպես նաև հավելյալ ծախսեր՝ կապված Ֆրանկոֆոն լրագրողների միության կոնգրեսի անցկացման (շուրջ 300 հավելյալ լրագրողների կողմից գագաթաժողովի և հարակից միջոցառումների լուսաբանում), Ֆրանկոֆոնիայի ավանի կառուցման և գործունեության, Հանրապետության հրապարակում գալա-համերգի բեմի կառուցման և տեխնիկական հագեցվածության, Ֆրանկոֆոն տնտեսական ֆորումի անցկացման հետ»,– ասաց Մնացականյանը:

Միաժամանակ նախարարը տեղեկացրեց, որ սկսվել է գագաթնաժողովի մասնակիցների կեցության հետ կապված պայմանագրերի կնքման գործընթացը և նախատեսվում է կանխավճարների տրամադրում:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ