Հայաստանը իր խորքում բաղկացած է իրենց հողին կրքոտ կերպով կապված գյուղացիներից: Հայերը չեն դադարել իրենց երկրում հաստատակամորեն բնակվելուց
Անտուան Մեյե

Կառավարությունում քննարկվել են արևային էներգետիկայի զարգացման հեռանկարներն ու հնարավորությունները

am en ru
Karhavarowt`yownowm k`nnarkvel en arewayin energetikayi zargats`man herhankarnern ow hnaravorowt`yownnere_54827

Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են արևային էներգետիկայի զարգացման հեռանկարներն ու հնարավորությունները: Այս մասին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը զեկուցել էոր արևային կայանների կառուցման ծրագրի շրջանակում ձևավորվել է արևային էներգետիկայի զարգացման նոր քարտեզորի շրջանակում մշակվել է տարբեր վայրերում տարբեր հզորություննեով կայանների կառուցման վեց տեխնիկատնտեսական հիմնավորումորոնցից մեկը եղել է Մասրիկ-1 ծրագիրըՓոխնախարարը ներկայացնելով Մասրիկ-1 55 ՄՎ արևային կայանի կառուցման ներդրողների մրցույթի արդյունքները՝ նշել էոր մրցույթը հայտարարվել է 2017 թվականի ապրիլինփաթեթը ձեռք է բերել 7 տասնյակ ընկերություն, 20-ը դիմել է նախաորակավորմանԱյս փուլն անցել է 10 ընկերությունիսկ հինգը տվել է ծրագրի իրականացման առաջարկությունԸստ մրցույթի կանոնների՝ այն ընկերությունը կամ կոնսորցիումըով կառաջարկեր ամենացածր սակագինըիրավունք կստանար իրականացնել Մասրիկ-1 55 ՄՎ արևային կայանի կառուցման ծրագիրըՄրցույթի արդյունքներով ամենացածր սակագինը ներկայացրել է նիդեռլանդական Fotowatio Renewable Ventures B.V և իսպանական FSL Solar S.L. ընկերություններից կազմված կոնսորցիումըԱռաջարկված սակագինն է 0.0419 ԱՄՆ դոլար՝ առանց ԱԱՀ-ի (20.11 դրամ): Հայկ Հարությունյանը նշել էոր այժմ նիդեռլանդական ընկերության հետ ընթանում են բանակցություններև առաջիկա շաբաթվա ընթացքում վերջինիս ղեկավարները ժամանելու են ՀայաստանՆախատեսվում էոր Մասրիկ-1  արևային կայանի կառուցման պայմանագիրը պետք է ստորագրվի մինչ հունիսի մեկըիսկ կառավարության հաջորդ նիստում ներկայացվելու է ծրագրի մրցույթի հաղթողի վերաբերյալ կառավարության որոշման նախագիծը:

Խորհրդակցությանն անդրադարձ է կատարվել արևային նոր կայանների կառուցման ծրագրերի իրականացմանըքամու և հողմային էներգետիկայի զարգացմանն ուղղված քայլերինկուտակիչ հզորություններ կառուցելու հնարավորություններին:

Կարեն Կարապետյանն ընդգծել էոր մեր երկրում առկա են այլընտրանքային էներգետիկայի ոլորտում պետություն-մասնավոր համագործակցության մեծ ներուժ ու դրա իրացման լայն հնարավորություններՎարչապետի պաշտոնակատարի խոսքով՝ անհրաժեշտ է ակտիվ քայլեր իրականացնել այլընտրանքային էներգետիկայի զարգացման նոր ծրագրերի իրականացման ուղղությամբինչը կնպաստի անվտանգ ու անկախ էներգետիկ համակարգի ամրապնդմանը:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ