Հայաստանն ամբողջ մարդկության հոգևոր կենտրոններից է

ՎԱԼԵՐԻ ԲՐՅՈՒՍՈՎ

Կարմիր խաչի ծրագրերը նոր թափ են ստանում

am en
Karmir khach`i tsragrere nor t`ap` en stanowm_68224

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակության ղեկավար Կարոլին Դույեզի հետ՝ քննարկելու երկկողմ հարաբերությունների զարգացման հարցեր:

Հյուրերը ներկայացրել են Հայաստանում և Արցախում ԿԽՄԿ գործունեության հիմնական ուղղությունները և հետաքրքրվել գերատեսչության ծրագրային առաջնահերթություններով, որոնց շուրջ և հնարավոր է սերտացնել գործակցությունը:

Արսեն Թորոսյանը շեշտադրել է առողջության առաջնային օղակի վերազինումն ու հզորացումը և կարևորել նաև այս ուղղությամբ ջանքերի մեկտեղումը, փոխանցել Հայաստանում սքրինինգային 2 նոր ծրագրի ներդրման նպատակադրումը:

Կարոլին Դույեզը հետաքրքրվել է սահմանամերձ համայնքներում բնակչության, ինչպես նաև սոցիալապես անապահով խմբերի, մասնավորապես, հաշմանդամություն ունեցող և ազատազրկված անձանց համար առողջապահական ծառայությունների հասանելիության բարելավմանն ուղղված առողջապահության նախարարության նոր ծրագրերով:

Անդրադարձ է կատարվել բանտերում տուբերկուլոզի կանխարգելմանն ուղղված ծրագրի ընթացքին, քննարկվել են առաջնային օղակում հոգեկան առողջության պահպանմամբ զբաղվող կենտրոնների ստեղծմանն առնչվող հարցեր:


            Միջազգային այս կազմակերպությունը նախատեսում է պիլոտային ծրագիր սկսել
Տավուշի մարզի երեք հիվանդանոցում՝ անհետաձգելի բուժօգնության ծառայությունների ստեղծման ուղղությամբ, որի շուրջ նախարարության հետ առկա է փոխըմբռնման հուշագիր:

 

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ