Բարու ճանապարհի սկիզբը արդարություն գործելն է

ԱՌԱԿԱՑ

Կատալոնիայի կառավարության ղեկավարը խոստացել է անել ամեն ինչ հանրապետության ստեղծման համար

am
Kataloniayi karhavarowt`yan ghekavare khostats`el e anel amen inch` hanrapetowt`yan steghtsman hamar_88151

Կատալոնիայի կառավարության՝ Ժեներալիտետի ղեկավար Կիմ Տորան խոստացել է անել ամեն ինչ «հանրապետության ստեղծման» համար:

 

Այս մասին նա հայտարարել է Բարսելոնայի ու Կամբրիլսի ահաբեկչությունների առաջին տարելիցին նվիրված միջոցառման ժամանակ՝ չնայած այն բանին, որ ահաբեկչության զոհերի հարազատները խնդրել էին այդ օրը խուսափել քաղաքական հարցերից:

Օգոստոսի 17-ին Տորան այցելել է բանտում գտնվող կատալոնացի քաղաքական գործիչներին, որոնք մեղադրվում են անկախության մասին անօրինական հանրաքվե անցկացնելու մեջ, որից հետո մասնակցել է ահաբեկչության տարելիցին նվիրված միջոցառմանը:

«Մենք առաջ կշարժվենք, որպեսզի իրական դարձնենք հանրապետությունը»,- հայտարարել է Տորան իր ելույթի ժամանակ՝ նշելով, որ դա «ամբողջ կատալոնական ղեկավարության և կատալոնական խորհրդարանի մեծ մասի խոստումն է»:

Բացի այդ, Ժեներալիտետի ղեկավարը նաև «ֆարս» է անվանել կատալոնական կառավարության նախկին անդամների դեմ դատական գործը՝ հայտարարելով, որ արդարադատության տեսանկյունից «Եվրոպան հայտարարել է, որ մենք իրավացի ենք»

 
 
Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ