Ով պատմություն ունի չի կարող ետ չնայել: Առողջ աչքով ես տեսնում եմ, իսկ կույր աչքով միշտ երազում։
Պարույր Սևակ

Կատալոնիայի կառավարության ղեկավարը ստորագրել է Անկախության հռչակագիրը

am en ru
Kataloniayi karhavarowt`yan ghekavare storagrel e Ankakhowt`yan hrhch`akagire_25520

Կատալոնիայի կառավարության նախագահ Կարլես Պուչդեմոնը, նրա տեղակալը Օրիոլ Ժունկերասը եւ խորհրդարանի խոսնակ Կարմե Ֆորկադելը ստորագրել են Անկախության հռչակագիրը: Այս մասին տեղեկացնում է 24 Horas-ը:

Փաստաթուղթը նաեւ կնքել են այն կուսակցությունների պատգամավորները, որոնք աջակցում են անկախությունը՝ «Միասին հանուն «այո»-ի» եւ «Ազգային միաբանություն թեկնածություն» կուսակցությունները: Նրանք խորհրդարանում բացարձակ մեծամասնություն ունեն `72 մանդատ:

 

Ավելի վաղ, ելույթ ունենալով խորհրդարանում Պուչդեմոնը հայտարարել էր, որ հանրաքվեի արդյունքները իրավասու են հայտարարում անկախ պետության ստեղծումը, սակայն առաջարկել էր կասեցնել անկախության հռչակումը՝ պաշտոնական Մադրիդի հետ երկխոսություն սկսելու համար: 

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ