Քո ցավը` Հայրենի'ք, Կրակե շապիկ է. Հագնում եմ` վառում է, Հանում եմ` մեռնում եմ...

ՎԱՐԴԳԵՍ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Կատալոնիայում առանց վարորդի երթևեկող ավտոբուս են գործարկել. Euromag

am
Kataloniayowm arhants` varordi ert`ewekogh avtobows en gortsarkel. Euromag_96163

 

Կատալոնական իշխանությունները նոր ավտոբուս են շահագործման հանձնել, որն ուղևորիներին փոխադրում է առանց վարորդի:

Ինչպես հայտնում է Euromag-ը, ինքնագնաց ավտոբուսի փորձարկումները կանցկացվեն մի քանի քաղաքում, որոնցից առաջինը Սան Կուգատ դել Վալյեսն է:

Հաղորդվում է, փորձարկման շրջանակներում ավտոբուսը կանցնի Տարասա, Սաբադել, Ժիրոնա, Ռեուս, Էլ-Վենդրել, Մարտորել և Վիկ քաղաքներով:

Ավտոբուսը, որ ստացել է Èrica անվանումը, նախատեսված է 12 մարդ տեղափոխելու համար և աշխատում է էլեկտրաէներգիայով:

Այն հարմարեցված է նաև սահմանափակ ֆիզիկական հնարավորություններ ունեցող անձանց համար:

 

 

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ