Ով պատմություն ունի չի կարող ետ չնայել: Առողջ աչքով ես տեսնում եմ, իսկ կույր աչքով միշտ երազում։
Պարույր Սևակ

Կատալոնիայում սկսվել է անկախության հանրաքվեն

am ru
Kataloniayowm sksvel e ankakhowt`yan hanrak`ven_24056

Կատալոնիայում մեկնարկել է անկախության պատմական հանրաքվեն, ընտրական շտաբերի կողքին գիշերվանից արդեն հերթեր են գոյացել, հայտնում է BBC-ի ռուսալեզու ծառայությունը:

Որոշ ընտրատեղամասերում կանգնեցվել են տրակտորներ՝ ոստիկանության հնարավոր միջամտությունը կանխելու համար: Հայտնի է նաև, որ Բարսելոնայում ոստիկաններն արդեն փորձել են հավաքել որոշ քվեատուփեր:
Ավելի վաղ իսպանական ոստիկանությանը հրամայվել էր առգրավվել հանրաքվեի հետ առնչություն ունեցող ցանկացած իր: 


Չնայած Իսպանիայի իշխանությունների ցուցաբերած հակազդեցությանը՝ Կատալոնիայում հանրաքվեի կազմակերպիչները վստահ են, որ հանրաքվեին մասնակցությունը բավականին բարձր տոկոս կկազմի:

Քվեարկության վայրում կատալոնցիներին քվեաթերթիկների վրա կտրվի ընդամենը մեկ հարց. «Դուք ցանկանո՞ւմ եք, որպեսզի Կատալոնիան դառնա անկախ պետություն՝ հանրապետության ձևաչափով», ընտրողներին մնում է միայն պատասխանել «Այո» կամ «Ոչ»:

 

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ