Կձեւավորվի համահայկական խորհուրդ

am
Kdzewavorvi hamahaykakan khorhowrd_22166

Հայաստան-Սփյուռք վեցերորդ համահայկական համաժողովի ժամանակ որոշվել է ստեղծել Համահայկական խորհրուդ:

ՀՀ նախագահի ռեֆերենտ Հովհաննես Նիկողոսյանի խոսքով, խորհրդի ձեւավորման սկզբունքների և Հայաստան-Սփյուռք գործակցության վերաբերյալ խորհրդակցություն է եղել, որին մասնակցել 30 անվանի ներկայացուցիչներ՝ սփյուռքի բոլոր համայնքներից:

 

«Քննարկումների ընթացքում բոլորը միահամուռ վստահություն հայտնեցին, որ արդեն հասունացել է ժամանակը, որ 1995-96 թվականների քննարկվող Համահայկական խորհուրդ ստեղծելու գաղափարը միս և արյուն ստանա: Ի վերջո, մենք ձեռնամուխ լինենք այդ կառույցի ձևավորմանը, որպես նախագահի ելույթում ընդգծված Հայաստան-Սփյուռք երկխոսության գործիք»,- նշել է Հովհաննես Նիկողոսյանը:

 

Համահայկական խորհուրդը նպատակադրված չէ երկրորդելու կամ ստվերելու սփյուռքի ավանդական կառույցների կամ կուսակցությունների գործունեությունը. «Այն միտված է ավելի ուժեղացնելու սփյուռքի մասնակցությունը Հայաստանի ներքին կյանքին: Այս խորհրդի ձևավորումը չի հանդիսանում որևէ դեղատոմս՝ եղած խնդիրները լուծելու, այլ հանդիսանում է ընդամենը որպես գործիք՝ երկխոսությունը  ավելի նոր մակարդակի վրա բարձրացնելու, և քննարկման բոլոր մասնակիցները դրա հետ համաձայն էին»:

 

 

Համահայկական խորհրդի անդրանիկ նիստը գումարվի եկող տարի՝ Առաջին Հանրապետության և Մայիսյան հաղթանակների  տոնակատարությունների ընթացքում:

Լրահոս

Նմանատիպ նորություններ