Բարու ճանապարհի սկիզբը արդարություն գործելն է

ԱՌԱԿԱՑ

Կեղծիք տարածվեց, թե Գեղարդի մի մասը նվիրվել է ռուս քաղաքապետին. ի՞նչ է իրականում ասել Արշակ Սրբազանը

am es
Keghtsik` taratsvets`, t`e  Geghardi mi mase nvirvel e rhows k`aghak`apetin. i?nch` e irakanowm asel Arshak Srbazane_75295

  Դեռ երեկվանից  որոշ լրատվամիջոցներ Մայր Աթոռի դիվանապետ Արշակ Սրբազանի անունից թյուրիմացաբար տեղեկատվություն էին տարածել, որ եզակի մասունք Սուրբ Գեղարդի մի մասը նվիրվել է ռուս քաղաքապետի:

Այնինչ իրականում, ինչպես երևում է նաև տեսանյութից, Սրբազանն իր խոսքում նշել է, որ մասունքի մի փոքրիկ մասը նվիրվել է ոչ թե ռուս քաղաքապետի, այլ համայն Ռուսիո Պատրիարք Ալեքսեյի օրհնությամբ փոխանցվել է ռուս եկեղեցուն և տեղադրված է վանքերից մեկում:

Սրբազանը, մասնավորապես, նշել է նաև, որ համաքրիստոնեական մասունքների նվիրաբերումը ընդունված ավանդույթ է, ինչը միտված է, որպեսզի աշխարհի տարբեր անկյունների եկեղեցիների հավատացյալները հաղորդակցվելու և երկրպագելու հնարավորություն ունենան: Այսպես օրինակ 1970թ-ին և 1994թ-ին Վատիկանը մեր եկեղեցուն է նվիրաբերել Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալների մասունքներից, իսկ 2000թ-ին ռուսները նվիրաբերել են Սկեվրայի պահարանը, որի մեջ 20-ից ավելի հայ և օտարազգի սրբերի մասունքներ են:

 

 

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ