Քո ցավը` Հայրենի'ք, Կրակե շապիկ է. Հագնում եմ` վառում է, Հանում եմ` մեռնում եմ...

ՎԱՐԴԳԵՍ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Խոստանում եմ՝ չփոխել տրանսպորտի գինը

am
Khostanowm em, ch`p`okhel transporti gine_95903

  “Ես խոսք եմ տալիս՝ մենք ամեն ինչ կանենք, որ չփոխվի տրանսպորտի գինը”. այս մասին Էրեբունի վարչական շրջանում «Իմ քայլը» դաշինքի քարոզարշավի մեկնարկին լրագրողների հետ զրույցում ասաց դաշինքի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը


 «Ընդհանրապես համակարգն է փոխվելու, այլևս չի լինելու մեկանգամյա տոմս, լինելու է ժամով, արդեն գնառաջացման ձևն է փոխվում, բայց, համենայնդեպս, մենք գոնե մեկ ձևը, այսինքն, եթե դու գնում ես տոմս և 2-3 կանգառ գնում ես, այդ տոմսի արժեքը կթողնենք 100 դրամ: Եթե կես ժամանոց տոմս ես առնում և 2-3 տոմս ես փոխում, ենթադրենք, եթե դրան առաջ 300 դրամ կտայիր, ապա դա կլինի 150 դրամ: Մեկ ժամում կարող է 3 տրանսպորտ փոխես և ավելի էժան նստի»,- հայտարարեց Հ. Մարությանը

Մեկանգամյան տոմսը կարժենա 100 դրամ, իսկ փաթեթի արժեքը՝ քաղաքապետի թեկնածուն դժվարացավ հստակ նշել:

 

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ