Ոգեշնչումը մի հյուր է, որը չի ստիպում այցելել ծույլերին, նա հայտնվում է նրանց մոտ, ովքեր իրեն կանչում են:
Ավետիք Իսահակյան

Կիմ Չեն Ունը դադարել Է երեւալ հանրությանը

am ru
Kim Ch`en Owne dadarel E erewal hanrowt`yane_93683

ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունն արդեն կես ամիս Է՝ չի հայտնվում հանրության առջեւ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է YTN հարավկորեական հեռուստաալիքը: 
Ավելի վաղ հյուսիսկորական հեռուստաալիքները հայտնել Էին, որ Կիմ Չեն Ունը ստուգելու նպատակով այցելել Է շուրջ 30 տնտեսական օբյեկտ: 
YTN-ը հիշեցնում Է, որ ԿԺԴՀ-ի մամուլն արդեն 15 օր չի լուսաբանում պետության ղեկավարի գործունեությունն այն ժամանակվանից, երբ նա օգոստոսի 21-ին այցելեց բժշկական սարքավորումներ թողարկող ձեռնարկություն եւ մասնակցեց Հյուսիսային Կորեայի ժողովրդական զինված ուժերի նախկին նախարար Կիմ Յոն Չհունի հուղարկավորման արարողությանը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ