Այս ազգը ենթարկվել է աքսորի և հալածանքի հավասար հրեաների և հույների, բայց չի չարացել առաջինների պես և չի դարձել ստրկաքարշ երկրորդների պես:

ՋՈՐՋ ԲԱՅՐՈՆ

Կներկայացվի Սայաթ-Նովա օպերան

am
Knerkayats`vi Sayat`-Nova operan_61974

Մայիսի 22-ին՝ ժամը 19:00-ին, Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կներկայացվի կոմպոզիտոր Ալեքսանդր Հարությունյանի ՍԱՅԱԹ-ՆՈՎԱ օպերան:

 

Սայաթ-Նովա՝ Հովհաննես Այվազյան /ՀՀ վաստ.արտիստ/
Աննա՝ Աննա Այվազյան
Հերակլ II` Միքայել Հովակիմյան /ՀՀ վաստ.արտիստ/
Իշխան՝ Պողոս Բեազբեկյան
Պարսից Աշուղ՝ Գեվորգ Մաղաքյան
Բազարբաշի՝ Հայկ Տիգրանյան
Յալանչի՝ Արմեն Բադալյան

Դիրիժոր՝ Ռուբեն Ասատրյան /ՀՀ արվեստի վաստ.գործիչ/

Բեմադրող դիրիժոր՝ Յուրի Դավթյան /ՀՀ ժող.արտիստ/
Բեմադրող ռեժիսոր՝ Արամ Սուքիասյան
Բեմադրության և զգեստների նկարիչ՝ 
Արաքսի Կուտչուկյան /Մեծ Բրիտանիա/
Գլխավոր խմբավար՝ Կարեն Սարգսյան /ՀՀ վաստ.արտիստ/

 

Կոմպոզիտոր Հարությունյանը՝ Ալեքսանդր Սպենդիարյանի սկզբնավորած ավանդույթով, այս օպերայում աշուղական երգը միավորել է սիմֆոնիզմի տարրերին։ Օպերայի հիմքում նա դրել է Սայաթ-Նովայի «Դուն էն գլխեն իմաստուն իս», «Բլբուլի հիդ», «Քանի վուր ջան իմ», «Քամանչա» և այլ երգեր, որոնք մեղեդային բազմազանությամբ, ավանդական աշուղական ժանրերի ներթափանցումներով նպաստում են օպերայի կլավիրի հարստությանը, ժողովրդական-աշուղականի և դասականի ներհյուսմանը:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ