Դու իմ հետադարձ հասցեն ես միակ, Եվ իմ եզակի ճակատագիրը, Իմ բաց երգերը, իմ վերքերը փակ, Իմ հիշատակաց միակ Երկիրը…

ՍԱՐՈՒԽԱՆ

Կոնգրեսականները շնորհավորել են Արցախին Ղարաբաղյան շարժման 30-ամյակի կապակցությամբ

am en ru
Kongresakannere shnorhavorel en Arts`akhin Gharabaghyan sharzhman 30-amyaki kapakts`owt`yamb _44173

ԱՄՆ Կոնգրեսի անդամները շնորհավորել են Արցախին Ղարաբաղյան շարժման 30-ամյակի կապակցությամբ:

Ֆրենկ Փալոնեի խոսքով՝ նա միշտ տպավորված է եղել Արցախի ժողովրդով եւ նրանով, թե ինչպես նրանք արտահայտեցին իրենց բողոքը եւ հետ մղեցին Ադրբեջանի հարձակումը՝ ստեղծելով անկախ պետություն՝ ժողովրդավարությամբ եւ օրենքի գերակայությամբ:

Իր հերթին Դեվիդ Վալադաոն նշել է, որ 30 տարի առաջ Արցախի ժողովուրդը սկսել էր մի շարժում, որը դարձավ խորհրդային պետության մեջ առաջին իսկապես ժողովրդավարական գործընթացը, որի արդյունքում միլիոնավոր մարդիկ ստացան երկար սպասված ազատությունը եւ մարդու իրավունքները:

Ջեկի Սփիյերը նաեւ նշել է, որ Ղարաբաղի ժողովուրդը կիսում է ցանկացած մարդու`ինքնիշխանության եւ ինքնորոշման ամենակարեւոր իրավունքի երազանքը: «Ամերիկան պաշտպանում է նույն սկզբունքները», - ավելացրել է նա:

Լուրեր Հայաստանից - NEWS.am

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ