Բարու ճանապարհի սկիզբը արդարություն գործելն է

ԱՌԱԿԱՑ

Կոպենհագենում ջրային տրամվայներ կգործարկվեն

am
Kopenhagenowm jrayin tramvayner kgortsarkven _84347

Երկու տարի անց Կոպենհագենի նավահանգստում կհայտնվեն էկոլոգիապես մաքուր ջրային  տրամվայներ, որոնք կփոխարինեն ներկայում գործող մինի շոգենավերին: Այս մասին հաղորդում է Euromag- ը:

Նոր ջրային տրամվայները կաշխատեն էլեկտրական շարժիչներով, որոնք աշխատում են առանց մթնոլորտն աղտոտելու: Արդյունքում քաղաքային տրանսպորտի արտանետումները կկրճատվեն. ածխածնի երկօքսիդը կկրճատվի 2,5% -ով, ազոտի օքսիդը՝ 10% -ով:

Իշխանությունները նաև խոստանում են, որ ջրային փոխադրամիջոցի տոմսի գինը չի փոխվի և կլինի այնքան, որքան ցամաքային տրանսպորտինն է:

Այս փոխադրամիջոցները հայտնի են ինչպես տեղացիների, այնպես էլ զբոսաշրջիկների շրջանում:  

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ