Բարու ճանապարհի սկիզբը արդարություն գործելն է

ԱՌԱԿԱՑ

Կոռուպցիայի հետ կոմպրոմիս չի լինելու. Նիկոլ Փաշինյան

am
Korhowpts`iayi het kompromis ch`i linelow. Nikol P`ashinyan_81507

ՀՀ կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ կառավարությունը շարունակելու է հետեւողական աշխատանքները զորակոչի ոլորտում չարաշահումներն արմատախիլ անելու ուղղությամբ:

 

Վարչապետի խոսքով, թեման ուսումնասիրում են ոստիկանությունը, ազգային անվտանգության ծառայությունը, գլխավոր դատախազությունը: «Այս գործընթացը չի կարող սահմանափակվել մեկ զորակոչով: Դա զորակոչի ժամկետների հետ կապ չունի, ուսումնասիրություններն ամբողջական ընթանալու են: Ցավոք, զորակոչի ոլորտում դեռեւս շարունակում ենք ունենալ չարաշահումներ, ընդհանրապես զարմանալի է, որ այսպիսի իրավիճակում գտնվող երկրում կարող են պաշտոնատար անձանց կողմից այսպիսի չարաշահումներ լինել: Հետեւողականորեն աշխատելու ենք բոլոր չարաշահումներն արմատախիլ անելու համար»,-  ասել է վարչապետը եւ մեկ անգամ եւս կրկնել. կոռուպցիայի հետ կոմպրոմիս չի լինելու:

 

«Կարեւոր է, որ որեւէ քաղաքական հետապնդման մասին հայտարարություն այսքան բացահայտումների պարագայում չի հնչել, սա բացառիկ կարեւոր արձանագրում է: Ուզում եմ ասել, որ սա շատ կարեւոր պրոցես է: Հույս ունեմ, որ դրանում մեր դատաիրավական համակարգը լրջագույն վերափոխումներ է ապրում»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ