Բարու ճանապարհի սկիզբը արդարություն գործելն է

ԱՌԱԿԱՑ

Կորյուն աբեղա Առաքելյանին կարգալույծ անելու հարցը քննվում է. Տեր Ասողիկ քահանա Կարապետյան

am
Koryown abegha Arhak`elyanin kargalowyts anelow harts`e k`nnvowm e. Ter Asoghik k`ahana Karapetyan_75771

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հրաժարականը պահանջող Սուրբ Գայանե վանքի վանահայր Տեր Կորյուն աբեղա Առաքելյանին կարգալույծ անելու հարցը քննվում է, վճիռը շուտով կհրապարակվի:

Լրագրողների հետ հանդիպմանն այս մասին տեղեկացրեց Մայր Աթոռի ձեռագրատան, արխիվի և թանգարանների տնօրեն Տեր Ասողիկ քահանա Կարապետյանը:

Տեր Ասողիկը մասնավորապես ասաց, որ կարգալույծ անելու հարցը քննվում է կարգապահական հանձնախմբի կողմից, վճիռը հավանաբար շուտով կկայացվի: Եվ եթե Կորյուն աբեղան մնա անդրդվելի իր ոչ կարգապահական վարքի մեջ, ապա եկեղեցական բարձրագույն իշխանությունը, ընդունված կարգի համաձայն, կարգապահական հանձնաժողովում հարցը քննարկելուց ու վճռելուց հետո, այն կներկայացնի Ամենայն Հայոց կաթողիկոսի տնօրինությանը: «Վեհափառ Հայրապետն է, որ իրավասություն ունի կարգապահական հանձնախմբի որոշումը հաստատելու և իրագործելու»,-ասաց Մայր Աթոռի ներկայացուցիչը:

Տեր Ասողիկի համար Կորյուն աբեղան չի կարող համարվել Հայ Առաքելական եկեղեցու միաբան ու առհասարակ հոգևորական: «Ուխտապահ, հավատքով հոգևորականը նման հանդգնություն, սրբապղծություն թույլ չէր տա իրեն: Եթե մենք հավատում ենք Աստծուն, կրում ենք մեր Սուրբ եկեղեցու սքեմը ու մեր ճակատին ունենք՝ ձեռնադրությամբ ու օծմամբ սրբալույս մյուռոնով խաչը, մենք երբեք այդպիսի արարք մեզ թույլ չէինք տա: Ես խիստ կասկածում եմ, որ նա ճշմարիտ քրիստոնյա է»,-ասաց Տեր Ասողիկը՝ Հայր Կորյունի հասցեին:

«Նոր Հայաստաննոր Հայրապետ» նախաձեռնությանն է միացել Սուրբ Գայանե վանքի վանահայր Տեր Կորյուն աբեղա Առաքելյանըում խոսքովԳարեգին Երկրորդի հրաժարականին կողմնակից են նաև եպիսկոպոսաց դասի մյուս անդամներըովքերսակայնլուռ են:

Հուլիսի 6-ի առավոտյան Տեր Վահրամ քահանա Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել՝ տեղեկացնելովոր կաթողիկոսի հրաժարականը պահանջող նախաձեռնության անդամները ներխուժել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Դիվանատան շենք՝ անվայելուչ պահվածքովվերջնագրային պահանջներով ու սադրիչ գործողություններով։ Նրանց շարքերում է նաև Տեր Կորյուն աբեղա Առաքելյանը:

Նախաձեռնության անդամները վրաններ են տեղադրել Մայր տաճարի շրջակայքումիսկ կիրակի օրը համացանցում տարածված տեսանյութից երևում էոր Դիվանատան նախասրահը վերածել են ճաշարանի:

 

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ