Կա մի բան, որ աշխարհի զանազան ծայրերից կարող է միավորել հայերին հոգով, մտքով և արյունով, այն է՝ ԱԶԳԱՅԻՆ ՍԵՐԸ

ՐԱՖՖԻ

Կուսակցությունների պակաս չկա. եկել են կոռուպցիան մոխիր դարձնելու

am
Kowsakts`owt`yownneri pakas ch`ka. ekel en korhowpts`ian mokhir dardznelow_70014

 Հեղինակ՝ ԱԿԱԹԻ ՎԱՀԱՆՅԱՆ

 Քաղաքական դաշտը հարստացավ ևս մեկ կուսակցությամբ: «Հայոց Արծիվներ»  հասարակական կազմակերպությունն այսօր անցկացրեց համագումար և հայտարարեց կուսակցություն դառնալու մասին: «Հայոց արծիվներ»-ի հիմնադիր Խաչիկ Ասրյանն հայտարարեց, որ երկրում իրավիճակ է փոխվել,  և  «Հայոց արծիվներ»-ի՝ կուսակցություն դառնալն անհրաժեշտություն է:

Ասրյանի դիտարկմամբ՝ այսքան տարիների  ընթացքում զբաղեցրել է տարբեր պաշտոններ, բայց երբեք չի գործել որպես իշխանություն, այլ մշտապես զբաղվել է սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակությամբ:


Խորհրդարանում հայտնվելու ցանկությունը վարակել է նաև  Հայոց արծիվներին, «Հայոց արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունը նույնպես   մասնակցելու է խորհրդարանական ընտրություններին՝ ընդ որում, ոչ միայն հաղթելու են, այլև բանսարկությունն ու կոռուպցիան մոխիր են դարձնելու:

Քաղաքական համագործակցության առումով դեռևս  որոշում չունեն ՝  կհամագործակցեն, թե ոչ՝ միայն  իրենց իրավունքն ու որոշելիքն է

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ