Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո միասնական ուժի մեջ է

Չարենց

Կրակոցներ կան Զանգակատուն գյուղի ուղղությամբ. համայնքապետը հաստատում է

am
Krakots`ner kan Zangakatown gyowghi owghghowt`yamb. hamaynk`apete hastatowm e_75735

Հեղինակ՝ Գոհար Ավետիսյան 

Նախօրեին Արարատի մարզի Զանգակատուն գյուղի բնակիչները լրագրողների հետ հանդիպում են ունեցել, որտեղ հայտարարել են, թե գյուղը կրակի տակ է հայտնվել, դաշտերն այրվում են, ադրբեջանական զինուժն էլ շուրջ 50 հա առաջ է եկել: Հարցի առնչությամբ ՀԱՅ ՁԱՅՆ լրատվականը զրուցեց Զանգակատուն համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Հովիկ Կարապետյանի հետ:

-Արդյոք իրականությանը համապատասխանում ե՞ն Զանգակատան բնակիչների արված հայտարարությունները, որ գյուղը կրակի տակ է, ցանքատարածությունները՝ ևս:

-Ինչ վերաբերում է կրակոցներին, ապա այո՛, կրակոցներ կան, բայց ոչ գյուղի վրա, այլ գյուղի ուղղությամբ: Ցանքատարածություններ էլ կան, որոնք հակառակորդի կողմից դիտարկվող տարածքում են, և այդ ցանքատարածություններում այս պահին գյուղացիները չեն կարողանում հացահատիկը քաղել, քանի որ հակառակորդը կրակում է այդ ուղղությամբ:

-Գյուղի ուղղությամբ կրակոցները պարբերական բնույթ ե՞ն կրում:

-Պարբերականությունը ես չեմ կարող ասել,  խնդրում եմ դիմել Պաշտպանության նախարարությանը կամ նրանց ենթակա զորամասի հրամանատարին:

-Իսկ հաստատո՞ւմ եք ձեր համայնքի բնակիչների այն հայտարարությունը, որ «դաշտերը հրդեհների մեջ են»: 

-Ցանքատարածություններ չեն այրվել այս պահի դրությամբ, փառք Աստծո, որովհետև փրկարարների, զինվորականների և գյուղացիների համատեղ ջանքերի շնորհիվ հրդեհը մարվել է: Չենք թողել, որ ցանքատարածություններ այրվեն: Այրված տարածքներն էլ հիմնականում խոտհարքներ են, մնացած մասը՝ արոտավայրեր, իսկ ցանքատարածքներ չեն այրվել առայժմ:

-Հրդեհը որտե՞ղ է բռնկվել, գյուղից ի՞նչ հեռավորության վրա:

Բռնկված հրդեհը եկել է հակառակորդի կողմից, դիրքերի միջտարածությունից մի փոքր անցել է դեպի գյուղի կողմ: Գյուղին պատկանող տարածքներն են այրվել գյուղից մոտ 5-6 կմ տարածության վրա: Մի քանի օր շարունակ հրդեհաշիջման աշխատանքներ էին իրականացվում, և իմ տեղեկություններով, հրդեհը հակառակորդի կողմից է բռնկվել և տարածվել դեպի մեր կողմ:

-Համայքի բնակիչները նշել էին, որ ադրբեջանական զինուժը շուրջ 50 հա առաջ է եկել և գյուղի արոտավայրերը ու ցանքատարածքները դիտարկող մոտ  6 դիրք դրել: Հավաստի՞ է այս տեղեկությունը:

-Այդ հարցին ես չեմ պատասխանի, դրա համար կան համապատասխան մարմիրններ:

-Ինչ-որ գործողություններ կատարվում ե՞ն, որ գյուղացիները կարողանան իրնենց ցանքատարածություններ գնալ, ավարտին հասցնել բերքահավաքը:

-Որքանով ես եմ տեղեկացված՝ ինձ վերաբերող մասով, կան այդ գործողությունները: Համենայն դեպս, մեր գյուղի մոտ տեղակայված զորամասի ստորաբաժանման ղեկավարը վստահեցնում է, որ կան: Իսկ թե ինչ միջոցներով, ես չեմ կարող ասել:

-Իսկ միջոցներ ձեռնարկվո՞ւմ են վնաս կրած գյուղացիներին օգնություն ցուցաբերելու համար:

-Նմանատիպ խոսակցություններ ու քննարկումներ չեն եղել, ես չեմ կարող ասել:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ