Բարու ճանապարհի սկիզբը արդարություն գործելն է

ԱՌԱԿԱՑ

Կյանքից հեռացել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Սերգեյ Համբարձումյանը

am
Kyank`its` herhats`el e HH GAA akademikos Sergey Hambardzowmyane_84691

 

ՀՀ ԳԱԱ նախագահությունը խորը ցավով հայտնում էոր կյանքի 97-րդ տարում իր մահկանացուն է կնքել ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսՌԴ Գիտությունների ակադեմիայի արտասահմանյան անդամ,  համաշխարհային  հեղինակություն վայելող գիտնականհայկական մեխանիկայի դպրոցի հիմնադիրներիցգիտության ու կրթության հմուտ կազմակերպիչպետական ու հասարակական հայտնի գործիչ Սերգեյ Համբարձումյանը:

Ինչպես  տեղեկացրին ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական ծառայությունից, ստեղծվել է կառավարական հանձնաժողով ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Սերգեյ Համբարձումյանի հուղարկավորության արարողության կազմակերպման համարՍերգեյ Համբարձումյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա օգոստոսի 6-ինժամը 18:00-ինԿոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցումՀուղարկավորության արարողությունը տեղի կունենա օգոստոսի 7-ինժամը 14:00-ինՀՀ ԳԱԱ նախագահության շենքից:

Սերգեյ Համբարձումյանի առաջին իսկ աշխատանքները գրավել են համաշխարհային գիտական հասարակության ուշադրությունը՝ հիմք հանդիսանալով Մեխանիկայի հայկական դպրոցի միջազգային ճանաչման համարԱկադեմիկոս Համբարձումյանի գիտական հետազոտությունների հիմնական բնագավառը դեֆորմացվող պինդ մարմնի մեխանիկան էորտեղ նա գիտական մի շարք նոր ուղղությունների հիմնադիր էՆրա կողմից ստեղծվել է անիզոտրոպ շերտավոր թաղանթների տեսությունըորի հիման վրա լուծվել են հույժ կարևոր խնդիրներ թռչող սարքերի և բարակապատ կառուցվածքների հաշվարկների և նախագծման վերաբերյալՍերգեյ Համբարձումյանի կողմից առաջարկվել են սալերի և թաղանթների ճշգրտված տեսություններորոնք օգնել են նոր տեսանկյունից դիտարկելու ժամանակակից կոմպոզիցիոն նյութերից պատրաստված բարակապատ համակարգերի հաշվարկի պրոբլեմները և խթանել են տեսական խորը հետազոտություններ:

Ակադեմիկոս Համբարձումյանի և նրա աշակերտների կողմից առաջին անգամ մշակվել է բարակ մարմինների մագնիսաառաձգականության տեսությունը:

Հիմնարար մեծ նշանակություն ունեն Սերգեյ Համբարձումյանի կողմից ստացված արդյունքները դեֆորմացվող մարմնի ոչ գծայինջերմային և այլ հույժ կարևոր պրոբլեմների լուծման բնագավառներում:

Սերգեյ Համբարձումյանը դասավանդել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում և Երևանի պետական համալսարանում։ Նրա գիտական ղեկավարությամբ ավելի քան 50 երիտասարդ գիտնական պաշտպանել է դոկտորական ու թեկնածուական թեզ։ 1991-1997 թթՍերգեյ Համբարձումյանը եղել է Երևանի պետական համալսարանի ռեկտորը։

Սերգեյ Համբարձումյանը հսկայական դեր է ունեցել Հայաստանի հասարակական կյանքում։ 1975-1980թթհանդիսանալով Հայաստանի Գերագույն խորհրդի պատգամավոր ու նախագահիսկ 1979-1992թթ.՝ ԽՍՀՄ Գերագույն խորհրդի պատգամավոր, 1989 թվականից՝ ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության անդամ՝ նա միշտ անզիջում պաշտպանում էր Հայաստանի շահերը:

Ակադեմիկոս Սերգեյ Համբարձումյանի վաստակը բարձր է գնահատվելԽՍՀՄ կառավարության կողմից նա արժանա­ցել է ԼենինիԱշխատանքային կարմիր դրոշիՍերգեյ Վավիլովի անվանՀոկտեմբերյան հեղափոխությանՊատվո նշան շքանշաններիՊարգևատրվել է Սուրբ Սահակի և Սուրբ ՄեսրոպիՅան Կամենսկու շքանշաններով, «Աշխատանքային արիության համար», «Խաղաղության մարտիկ», «Բարեկամություն», Երևանի պետական համալսարանիՄոնպելյեի համալսարանիՄիջազգային ճարտարագիտական ակադեմիայի մեդալներովՌԴ նախագահի հրամանագրով Սերգեյ Համբարձումյանը պարգևատրվել է «Ժողովուրդների բարեկամություն» շքանշանովՀՀ նախագահի հրամանագրով` «Տիգրան Մեծ» շքանշանով:

 

 

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ