Դու իմ հետադարձ հասցեն ես միակ, Եվ իմ եզակի ճակատագիրը, Իմ բաց երգերը, իմ վերքերը փակ, Իմ հիշատակաց միակ Երկիրը…

ՍԱՐՈՒԽԱՆ

Կյանքից հեռացել է հայտնի ֆիզիկոս Սթիֆեն Հոքինգը

am ru
Kyank`its` herhats`el e haytni fizikos St`ifen Hok`inge_48666

 76 տարեկանում կյանքից հեռացել է աշխարհահռչակ բրիտանացի ֆիզիկոս Սթիֆեն Հոքինգը:  Այս մասին ասված է նրա ընտանիքի հայտարարության մեջ:

 

«Մենք խորապես ցավում ենք, որ այսօր կյանքից հեռացել է մեր սիրելի հայրը: Նա մեծ գիտնական եւ արտառոց մարդ էր, ում աշխատանքը եւ ժառանգությունը կապրեն երկար տարիներ», - ասվում է գիտնականի հարազատների հայտարարության մեջ, որը հրապարակվել է Sky News- ի կողմից:

Սթիվեն Հոքինը ծնվել է 1942 թ. հունվարի 8-ին Օքսֆորդում: 1962 թ. ավարտել է Օքսֆորդի համալսարանը եւ ստացել բակալավրի աստիճան, իսկ 1966 թ.   դարձել է փիլիսոփայության դոկտոր: Հոքինը ամենահեղինակավոր ֆիզիկոս- տեսաբաններից էր եւ քվանտային տիեզերագիտության հիմնադիրներից մեկը:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ