Այս ազգը ենթարկվել է աքսորի և հալածանքի հավասար հրեաների և հույների, բայց չի չարացել առաջինների պես և չի դարձել ստրկաքարշ երկրորդների պես:

ՋՈՐՋ ԲԱՅՐՈՆ

Կյանքն ամեն րոպե, ամեն վայրկյան թատրոն է. այսօր Մհեր Մկրտչյանի ծննդյան օրն է

am en ru
Kyank`n amen rope, amen vayrkyan t`atron e. aysor Mher Mkrtch`yani tsnndyan orn e_73767

«Դերասանը պիտի կարողանա ամեն ինչ խաղալ: Դերասանը ներկայացնում է մարդուն, իսկ մարդու էության մեջ և՜ լաց կա, և՜ ծիծաղ, և՜ հումոր»

 

 

1930թ․-ի հուլիսի 4-ը հայկական թատրոնի ու կինոարվեստի կայացման մեջ անշրջելի նշնակություն ունեցավ․ Գյումրիում՝ մշեցի Մուշեղի ընտանիքում ծնվեց բեմի մեծ վարպետ Մհեր Մկրտչյանը։ Նրա ծնողները մեծացել էին մանկատանը, իսկ հայրն առանձնանում էր առանձնահատուկ խստությամբ և մշտապես դրդում պագա դերասանին դարռնալ նկարիչ։

<< Ես մանկություն չեմ ունեցել, մանկապարտեզ չեմ տեսել բակ չեմ տեսել, ես տեսել եմ միայն թատրոն․․․>>

Նախնական կրթությանն անդրադառնալու փոխարեն նրա կենսագրության այս հատվածում նշվում է, որ վերջինս դեռ շատ փոքր հասակից ստիպված է եղել բախվել

կյանքի բարդություններին․ աշխատել է Լենինականի տեքստիլ կոմբինատում: Արդեն 1940-45թթ․-ին նա կինոմեխանիկի աշակերտ էր, սիրում էր ոլորտը, նրան կոմբինատի կինոխցիկից հանելը բավականին բարդ էր։ Շուտով իր հետ աշխատողներն ու հատկապես իր կինոմեխանիկը նկատեցին երիտասարդի տաղանդը և նրան տրամադրեցին ինքնագործ խմբի բեմը, որտեղ նա առաջին անգամ ելույթ ունեցավ, այդպիսով ճանապարհ հարթելով դեպի մեծ բեմ։

 

Արդեն 1945-46 թթ․-ին Ֆրունզիկը սովորում է Մռավյանի անվան թատրոնին կից ստուդիայում, ապա ընդգրկվում թատրոնի հիմնական խմբում։ Շատ չանցած՝ 1951-1956 թթ․-ին սովորում էր Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտում՝ Վաղարշ Վաղարշյանի ղեկավարությամբ։ 1956 թ․-ին Մհեր Մկրտչյանը տեղափոխվեց Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն, որտեղ մնաց մինչև 1988թ․-ը։ 1988 թ․-ից նա Վարդան Աճեմյանի անվան թատրոն-ստուդիայի գեղարվեստական ղեկավարն ու տնօրենն էր:

 

 

 

1959 թ․-ը բեկումնային եղավ Ֆրունզիկի կյանքում․ ռեժիսոր Համասի Մարտիրոսյանը նրան հրավիրեց նկարահանվելու «01-99» ֆիլմում, որտեղ կերտած նրա կերպարը այնպիսի հետաքրքրություն առաջացրեց հասարակության բոլոր հատվածներում, որ մինչև օրս մեծ ու մանուկ տարվում են նրա խաղի պրոֆեսիոնալությամբ, կրկնօրինակում նրան, ցիտում նրա տարածված արտահայտությունները։ Այդուհետ ֆիլմերն ու ներկայացումները հաջորդեցի մեկը մյուսին․․․«Մեր մանկության տանգոն», «Կովկասի գերուհին», «Միմինո», «Հին օրերի երգը»․․․ Նրա կերտած կերպարները մեկը մյուսից տրամագծորեն տարբեր մարդիկ էին, սակայն բոլորն էլ՝ «Նվագախմբի տղաները»-ից Արսենը, «Եռանկյունի»-ից Գասպարը, «Մենք ենք, մեր սարերը»-ից Իշխանը, «Կտոր մը երկինք»-ից Գրիգոր աղան և այլն, իրենց մեջ ֆրունզիկյան ուրույն դետալներ են պարունակում, որոնք և՛ միավորում, և՛ միանգամայն տարանջատում են այդ կերպարներին։

 

Ինչ վերաբերում է մշտապես իր մեծ քթից դժգոհող, սակայն ժամանակի կանանց սրտերը գերող Ֆրունզիկ Մկրտչյանի անձնական կյանքին, ապա հարկավոր է նշել, որ նա ամուսնաացել է 3 անգամ․ առաջին կինը եղել է համակուրսեցի Քնարան, սակայն ամուսնությունը միանգամից ի չիք է դարձել։ Իր երկրորդ կնոջ՝ դերասանուհի Դոնարա Մկրտչյանին Մհեր Մկրտչյանը հանդիպել է Գյումրիում, որի հետ ամուսնությունից ծնվում են Նունեն և Վազգենը։ Շուտով Դոնարան հիվանդանում է,նրա մոտ հայտնաբերում են ժառանգական շիզոֆրենիա, որը հետագայում փոխանցվում է նաև որդուն՝ Վազգենին։ Ինչևէ, նրանց անգամ Ֆրանսիայի բժիշկները չկարողացան օգնել։

Ֆրունզիկի երրորդ կինը եղավ Թամարա Հովհաննիսյանը, որի հետ ևս ամուսնությունը երկար չտևեց։

1978 թ․-ին Մկրտչյանն արժանացավ ԽՍՀՄ, իսկ մեկ տարի անց՝ ՀԽՍՀ Պետական մրցանակների: Կյանքից հեռացավ 1993թ․-ի դեկտեմբերի 29-ին Երևանում, թաղված է Կոմիտասի անվան պանթեոնում։ 2001 թ․-ին հետմահու պարգևատրվեց ՀՀ Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով: Այսօր ինչպես Երևանում, այպես էլ ծննդավայր Գյումրիում գործում են նրա անունը կրող թանգարաններ ու փողոցներ, տարբեր քաղաքներում տեղադրված են նրա հուշարձանները։

«Ֆրունզը ցանկանում էր մահանալ, նա երազում էր այդ մասին։ Նա ուժ չուներ հաղթահարելու որդու եւ կնոջ հիվանդությունը. ընտանեկան մեծ դժբախտությունը»

* ասել է Ալբերտ Մկրտչյանը։

 

 

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ