Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո միասնական ուժի մեջ է

Չարենց

ԼՂ հակամարտության կարգավորման գործում կարող ենք արդյունքի հասնել. Մամեդյարով

am ru
LGh hakamartowt`yan kargavorman gortsowm karogh enk` ardyownk`i hasnel. Mamedyarov_75679

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը մեկնաբանել է Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ Բրյուսելում կայանալիք հանդիպումը:

«Սպասվող հանդիպումը ցույց կտա, թե ինչքանով է Հայաստանը պատրաստ կառուցողական դեր խաղալ հակամարտության կարգավորման գործում: Ադրբեջանը միշտ հայտարարել է, որ Սարգսյանի վարած քաղաքականությունը Հայաստանը դեպի անդունդ է տանում: Եթե ​​Հայաստանի նոր իշխանությունները առողջ քաղաքականություն վարեն, ապա հնարավոր կլինի ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում արդյունքի հասնել», - ասել է Մամեդյարովը:

Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը նաև նշել է, որ 2018 թ. սկզբին Հայաստանի և Ադրբեջանի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել` Հայաստանի վարչապետի ընտրություններից և Ադրբեջանի  նախագահական ընտրություններից հետո ինտենսիվ կերպով շարունակել բանակցություններ:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ