Հայաստանը իր խորքում բաղկացած է իրենց հողին կրքոտ կերպով կապված գյուղացիներից: Հայերը չեն դադարել իրենց երկրում հաստատակամորեն բնակվելուց
Անտուան Մեյե

Լապշինը ՄԱԿ-ում խոսել է Ադրբեջանի «մարդու իրավունքների մասին»

am ru
Lapshine MAK-owm khosel e Adrbejani <<mardow iravownk`neri masin>>_68832

Հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինը երեկ Նյու Յորքում հանդես է եկել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 38-րդ նստաշրջանում:

  «Live Journal»-ի  հրապարակման մեջ հայտնի բլոգերը նշել է, որ իր ելույթում խոսել է 2017 սեպտեմբերին Բաքվի բանտից իր ազատ արձակման գործում սոցիալական ցանցերի ունեցած դերի և վերջին տարիներին մամուլի հանդեպ բռնապետական ​​վարչակարգերի հետապնդումների մասին:

«Անձամբ ես խոսել եմ Աֆղան Մուխթարլիի և Բաքվի բանտում սպանված բլոգեր Մեհման Գալանդարովին: Ես տասնհինգ րոպե եմ խոսել, և այնպիսի զգացողություն ունեմ, որ ելույթս  մեծ ոգևորություն է պատճառել հանրությանը », - ասել է Ալեքսանդր Լապշինը:

Վերջինս նաև պարզաբանել է, որ ԵԽԽՎ-ում, ԵԱՀԿ-ում և ՄԱԿ-ում զեկուցողների ցուցակում նրա անունով չի հայտնվել ադրբեջանական կողմի հնարավոր սադրանքից խուսափելու համար:    

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ