Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո միասնական ուժի մեջ է

Չարենց

Լեհաստանի Կալիշ քաղաքի երաժշտական դպրոցի նվագախմբի հյուրախաղերը՝ Հայաստանում

am ru
Lehastani Kalish k`aghak`i erazhshtakan dprots`i nvagakhmbi hyowrakhaghere, Hayastanowm_51682

2018 թ. մարտի 25-29-ը Հայաստանում առաջին անգամ կանցկացվի Լեհաստանի Կալիշ քաղաքի պետական երաժշտական դպրոցի նվագախմբի հյուրախաղերը:

Ծրագրի կազմակերպիչներն են հայ-լեհական կապերի զարգացման կենտրոնը /ղեկավար՝ Կարեն Շահումյան/, Երևանի Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցը /տնօրեն՝ Մարտուն Կոստանդյան/ և Լեհաստանի Կալիշ քաղաքի Հ. Մելցերի անվան երաժշտական պետական դպրոցը /տնօրեն՝ Մարիա Պավելեց/։     

Ծրագրի նախաձեռնողը՝ Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցի շրջանավարտ Հեղինե Մկրտչյանն է: 1994 թվականից Հեղինե Մկրտչյանը հանդիսանում է Լեհաստանի Կալիշ քաղաքի ֆիլհարմոնիայի սիմֆոնիկ նվագախմբի պատվավոր դիրիժոր, ինչպես նաև  ղեկավարում է Հ. Մելցերի I և II աստիճանի պետական երաժշտական դպրոցի նվագախմբերը և կամերային համույթները։

Մարտի 28-ին, ժամը 19:00-ին, Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցի «Տ. Հայրապետյան» համերգասրահում /Եզնիկ Կողբացու 36/ տեղի կունենա նվագախմբի Գալա համերգը: Հյուրախաղերով Հայաստանում գտնվող նվագախմբին կմիանան նաև Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցի շնորհալի պատանի երաժիշտ-կատարողները: Համերգի ընթացքում կհնչեն հայ և լեհ կոմպոզիտորների ստեղծագործություններ:

Մարտի 28-ին, ժամը 18:30-ին, Պ. Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում կանցկացվի մամուլի ասուլիս, որին կմասնակցեն Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցի տնօրեն Մարտուն Կոստանդյանը, հայ-լեհական կապերի զարգացման կենտրոնի ղեկավար Կարեն Շահումյանը, «Հայ և Լեհ երաժշտության համերգի» գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Հեղինե Մկրտչյանը:

Տեղեկացնենք, որ մարտի 26-ին ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում կայացել է նվագախմբի առաջին համերգը:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ