Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի գնահատականի վերաբերյալ դիրքորոշում ենք ներկայացնելու. Մարիա Զախարովա

am
Lerhnayin Gharabaghi hakamartowt`yan kargavorman gortsent`ats`i gnahatakani veraberyal    dirk`oroshowm enk` nerkayats`nelow. Maria Zakharova_6482

Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարությունը հայտարարություն կպատրաստի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի հետ կապված ՌԴ դիրքորոշման վերաբերյալ: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ:

«Ես կներկայացնեմ մեր ընդարձակ դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի գնահատականի վերաբերյալ, որպեսզի այժմ չսահմանափակվեմ երկու-երեք ընդհանուր խոսքով: Ես կպատրաստեմ ընդգրկուն նյութ այդ թեմայի վերաբերյալ՝ մեր բոլոր գնահատականներով, որը կներկայացնեմ կա՛մ ՌԴ ԱԳՆ կայքում, կա՛մ հաջորդ ճեպազրույցի ընթացքում»,- ասել է Մարիա Զախարովան՝ պատասխանելով նախորդ տարվա ապրիլյան դեպքերի տարելիցի և այս մեկ տարվա ընթացքում կարգավորման ընթացքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ գնահատականի մասին հարցին:

Ավելի վաղ Զախարովան հայտարարել է, որ մոտ ժամանակներս Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում դեռևս չի նախատեսվում:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ