Հայաստանը իր խորքում բաղկացած է իրենց հողին կրքոտ կերպով կապված գյուղացիներից: Հայերը չեն դադարել իրենց երկրում հաստատակամորեն բնակվելուց
Անտուան Մեյե

Լևոն Լարենց

am
Lewon Larents`_89315

Լևոն Լարենցը, նույն ինքը՝ Լևոն Քիրիշճյանը ծնվել է Կ․ Պոլսի Սամաթիա հայաբնակ թաղամասում 1882թ․-ին։ Հաճախել է Ռոբերտ Քոլեջ, որն ավարտել է 1902թ․-ին և իր դասընկերներ Ենովք Արմենի և Հրանտ Եսայանի հետ հրատարակել է «Զեփյուռ» պարբերականը, որից հետո աշխատել է նաև որպես պատմության ուսուցիչ Ատաբազարի Կենտրոնական  վարժարանում։

Լարենցը զբաղված է եղել հիմնականում ուսուցչությամբ և թարգմանչական գործով։ 1890-ական թթ․-ին աշխատակցել է հայ մամուլին՝ հրատարակելով արձակ և չափածո գործեր։ Որոշ ժամանակ մասն է կազմել «Բյուզանդիոն» օրաթերթի խմբագրության, որից հետո անցել է Ամերիկա և միացել Հնչակյան կուսակցությանը՝ աշխատելով նաև «Ձայն Հայրենյաց»-ում։

1908թ․-ին Թիֆլիսում լույս է տեսել նրա առաջին գիրքը՝ «Դրախտի երգեր» խորագրով, որին հաջորդել է Լինչի «Արմենիա» գրքի թարգմանությունը անգլերենից, ապա՝ ֆրանսերենից Ղուրանը, որը տպագրվել է 1911․-ին Կ․ Պոլսում։

Լարենցը միացել է Վերակազմյալ հնչակյաններից Արզույանի արմատական թևին, որտեղ նրա համագործակիցներն են եղել Սուրեն Սուրենյանը, Երվանդ Չավուշյանը, Արշակ Տեր-Մարկոսյանը և այլք։

Արդեն Արփիարյանի սպանությունից հետ Լարենցը եկավ Ալեքսանդրիա, որտես որպես խմբագիր սկսեց աշխատել «Ազատ բեմ»-ում։ Այնուհետև անցնում է Աթենք, իսկ արդեն երիտթուրքերի իշխանափոխությունից հետո տեղափոխվել է Կ․ Պոլիս, որտեղ որպես խմբագիր աշխատել է «Ձայն Հայրենյաց»-ում։

1915թ․-ին Լարենը ևս ձերբակալվում է թուրքական իշխանությունների կողմից և նահատակվում Անգարայի տարածքում։

 

Քաղված պատմաբան Հակոբ Վարդիվառյանի «Մեծ Երազի Ճամբուն Ուղեւորները» բազմահատորյակից

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ