Քո ցավը` Հայրենի'ք, Կրակե շապիկ է. Հագնում եմ` վառում է, Հանում եմ` մեռնում եմ...

ՎԱՐԴԳԵՍ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Լևոն Տեր-Պետրոսյանը փորձել է ինձ տեղեկություններ հաղորդել, որոնց կարող էի տեղյակ չլինել. Փաշինյան

am
Lewon Ter-Petrosyane p`ordzel e indz teghekowt`yownner haghordel, oronts` karogh ei teghyak ch`linel. P`ashinyan_79607

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հանդիպմանը քննարկվել են Հայաստանի արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցեր, և մասնավորապես՝ Արցախյան հիմնահարցը: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Տեր-Պետրոսյանն ասել է, որ ինձ հետ հանդիպելու ցանկություն ունի ՝ քննարկելու որոշ հարցեր, ես նրան հրավիրել եմ Կառավարական առանձնատուն, հյուրերի ընդունելության համար նախատեսված վայրը: Մենք նստել, սուրճ խմել, զրուցել ու քննարկել ենք տարբեր հարցեր: Ինքը փորձել ինձ տալ տեղեկություններ, որոնք մտածել է, որ ինձ կարող է և հայտնի չլինեին: Դա շատ օգտակար զրույց էր, բայց ասեմ, որ նա չի հայտնել տեղեկություններ, որոնք ինձ հայտնի չլինեին:

Վարչապետի պաշտոնում իմ առաջին իսկ գործերից է եղել այն, որ ես ամբողջական տեղեկություն ունենամ Արցախյան խնդրի շուրջ գործընթացերի մասին: Ես նույնիսկ հրավիրել եմ նախկին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին, նրա և Զոհրաբ Մնացականյանի հետ հանդիպում ենք ունեցել: Ինքը մեզ տեղեկություններ է տվել, և չեմ բացառում, որ ապագայում էլ կլինեն այդպիսի հանդիպումներ,  եթե նոր հարցեր ծագեն»,- ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ Լևոն Տեր Պետրոսյանի հետ հանդիպմանը ներքաղաքական հարցերին անդրադարձ չի եղել:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ