Բարու ճանապարհի սկիզբը արդարություն գործելն է

ԱՌԱԿԱՑ

Լևոն Տեր-Պետրոսյանը պետք է հարցաքննվի Մարտի 1-ի գործով. Րաֆֆի Հովհաննիսյան

am
Lewon Ter-Petrosyane petk` e harts`ak`nnvi Marti 1-i gortsov. Raffi Hovhannisyan_94971

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի կարծիքով՝  Լևոն ՏերՊետրոսյանը պետք է հարցաքննվի Մարտի 1-ի գործով:

Պարոն Հովհաննիսյանը այս մասին հայտարարեց այսօր լրագրողների հետ կայացած հանդիպման ժամանակ:

Պարոն Հովհաննիսյանը  ընդգծեց, որ գործող վարչապետը արդեն մեկ անգամ հարցաքննվել է այս գործով:

«Այս գործով պետք է հարցաքննվեն առաջին, երկրորդ նախագահները, իրավապահ մարմինների ներկայացուցիչները, բոլոր նրանք, ովքեր դաշտային գործի առաքելության մեջ էին՝ ԱԱԾ-ից, ոստիկանությունից: Այսինքն՝ ով ունի վկայություն, որը կարող է օգնել, որ ամբողջական ճշմարտությունը ջրի երես դուրս գա առանց հատվածականության, պետք է հարցաքննվի։ Այդ օրենքը պետք է հավասարապես կիրառվի բոլորի նկատմամբ»,–ընդգծեց «Ժառանգության» առաջնորդը։

Հիշեցնենք՝ «Մարտի 1-ի գործով» Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել՝ Քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ի մասով, այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:

 

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ