Բարու ճանապարհի սկիզբը արդարություն գործելն է

ԱՌԱԿԱՑ

Լոնդոնը մերժել է ԵՄ կողմից Բրեքսիթի առաջարկած բոլոր տարբերակները. ՌԻԱ Նովոստի

am
Londone merzhel e EM koghmits` Brek`sit`i arhajarkats bolor tarberaknere. RhIA Novosti_100873

Մեծ Բրիտանիան կտրականապես մերժում է Բրեքսիթի հետագա տնտեսական համաձայնության բոլոր հնարավոր տարբերակները, որոնք առաջարկվել են Բրյուսելում, քանի որ դրանք չեն համապատասխանում Լոնդոնի շահերին: Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն, այս մասին սեպտեմբերի 21-ին   հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը` Զալցբուրգյան գագաթաժողովից հետո:

Վարչապետի խոսքով` Եվրոպական միության հետագա տնտեսական հարաբերությունների վերաբերյալ առաջարկված գործարքի առաջին տարբերակը ենթադրում է, որ Մեծ Բրիտանիան պետք է շարունակի գործել Եվրոպական տնտեսական տարածքի (ԵՏՀ) եւ Եվրոպական Մաքսային միության շրջանակներում: Սա նշանակում է, որ Լոնդոնը կրկին կխաղա Եվրամիության կանոններով, ենթադրում են Մեծ Բրիտանիայում:

«Պարզ ասածնշանակում էոր մենք ամեն դեպքում պետք է հետեւենք ԵՄ բոլոր կանոններին,ԵՄ-ից չվերահսկվող 

ներգաղթը կշարունակվիեւ չենք կարողանա կնքել

առեւտրային գործարքներորոնք ցանկանում ենք կնքել այլ 

երկրների հետ:Սա կլինի երկու տարի առաջ անցկացված 

հանրաքվեի ծաղրանքը»,- ասել է Մեյը:

Բրյուսելի կողմից առաջարկվող երկրորդ տարբերակը, որը վերաբերում էր ազատ առեւտրին եւ ԵՄ-ի ու Մեծ Բրիտանիայի միջեւ սահմանների ստուգումներին, ևս

ձեռնտու չէ Լոնդոնին:

«Հյուսիսային Իռլանդիանըստ էությանկմնա Մաքսային 

միության եւ Միասնական շուկայի մի մասը եւ  տնտեսապես 

կառանձնանա  Անգլիայի մնացած շրջաններից»,- նշել է վարչապետը:

Մեծ Բրիտանիայի կառավարության ղեկավարը կրկին դեմ է արտահայտվել Հյուսիսային Իռլանդիայի եւ Մեծ Բրիտանիայի միջեւ մաքսային սահմանի ստեղծմանը: «Սրա  հետ ես երբեք չեմ համաձայնիԵվ իմ կարծիքովսրա հետ չէր 

համաձայնի  Մեծ Բրիտանիայի  և ոչ մի վարչապետԵթե 

ԵՄ-ը կարծում էոր ես դա անելու եմնրանք սխալվում են»,- 

նշել է Մեյը:

Մեծ Բրիտանիան եւ Եվրամիությունը մինչեւ հոկտեմբերի 

վերջը պետք է լուծեն երեք կարեւոր հարցերորոնք թույլ 

կտան Բրեքսիթը համապատասխանեցնել Լոնդոնի եւ 

Բրյուսելի շահերինվերջնականացնել Եվրամիությունից դուրս գալու մասին 

համաձայնագիրըլուծել Իռլանդիայի հետ սահմանի հարցը եւ մշակել ապագա հարաբերությունների ձեւաչափը:

 

 

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ