Բարու ճանապարհի սկիզբը արդարություն գործելն է

ԱՌԱԿԱՑ

Մ. Գրիգորյանը ԵԿՄ-ի զարգացումների մասին ոչինչ չգիտի՝ առողջականը չի ների. փաստաբան

am
M. Grigoryane EKM-i zargats`owmneri  masin och`inch` ch`giti, arhoghjakane ch`i neri.  p`astaban _74659

Հեղինակ՝ ԱԿԱԹԻ ՎԱՀԱՆՅԱՆ

ԵԿՄ-ում  կատարվող իրադարձությունների վերաբերյալ Մանվել Գրիգորյանը ոչինչ չգիտի: Այս մասին ՀԱՅ ՁԱՅՆ-ին տեղեկացրեց  Մանվել Գրիգորյանի փաստաբան  Կարեն Քամալյանը:
Հիշեցնենք, որ վերջին օրերին ԵԿՄ-ում  կրքերը լարված են: ԵԿՄ նախագահ թեկնածու է  առաջադրվել ԱԺ պատգամավոր Արամ Սարգսյանը, ում թեկնածությունը, սակայն, միանաշանակ չի ընդունվել:

«ԵԿՄ-ից ոչինչ չենք պատմում իրեն, քանի որ առողջական  վիճակը չի ներում, որ թաթախվի նման հարցերի մեջ: Ոչնչից տեղյակ չէՏեսակցությունների և հեռախոսազանգերի վրա նույնպես կալանք կա»,- ասաց Կարեն Քամալյանը, շեշտելով, որ ընտանիքի անդամներին նույնպես չի թույլատրվում  այցելել Գրիգորյանին:

Փաստաբանը հաստատեց, որ Գրիգորյանի առողջական  վիճակն այս պահին ծանր է:

«Չարորակ ուռուցքը չի կարող ծանր չլինել, հիմա բուժում է ստանում: Թոքը վիրահատած, շաքարային դիաբետ, նաև ինսուլտ է տարել: Հիմա բուժում է ստանում, մինչև տեսնենք՝ ինչ կլինի»,- ասաց Կարեն Քամալյանը՝ հավելելով, որ այսօր սպասում են դատարանի որոշմանը, խափանման միջոցի փոփոխման հետ կապված: 

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ