Ոգեշնչումը մի հյուր է, որը չի ստիպում այցելել ծույլերին, նա հայտնվում է նրանց մոտ, ովքեր իրեն կանչում են:
Ավետիք Իսահակյան

ՄԱԿ-ի ԱԽ-ն արտահերթ նիստ կանցկացնի՝ քննարկելու ԿԺԴՀ-ի հրթիռային արձակումը

am en ru
MAK-i AKh-n artahert` nist kants`kats`ni, k`nnarkelow KZhDH-i hrt`irhayin ardzakowme_32967

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը նոյեմբերի 29-ի երեկոյան արտահերթ նիստ կանցկացնի՝ քննարկելու ԿԺԴՀ-ի կողմից անցկացված հերթական հրթիռային փորձարկումը: Ինչպես հայտնել են համաշխարհային կազմակերպությանն առընթեր ԱՄՆ-ի մշտական ներկայացուցչությունում, հանդիպումը կկայանա Նյու Յորքի ժամանակով ժամը 16:30-ին (Երեւանի ժամանակով նոյեմբերի 30-ի 01:30-ին):

Ամերիկյան դիվանագիտական ներկայացուցչությունում նշել են, որ նիստն անցակացնելու պահանջով դիմել են ԱՄՆ-ը, Ճապոնիան եւ Կորեայի Հանրապետությունը «ի պատասխան Հյուսիսային Կորեայի կողմից միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի փորձարկման»:

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը եւ Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հյուսիսկորեական հրթիռի փորձարկումից հետո կայացած հեռախոսազրույցի ընթացքում հավաստել են ԿԺԴՀ-ից բխող սպառնալիքի դեմ պայքարելու իրենց հանձնառությունը: Ինչպես ասված Է Սպիտակ տան տարածած հայտարարության մեջ, «երկու ղեկավարները համաձայնել են, որ հյուսիսկորեական ռեժիմի սադրիչ գործողությունները խարխլում են նրա անվտանգությունը եւ նրան Էլ ավելի են մեկուսացնում միջազգային հանրակցությունից»:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշն «ամենայն վճռականությամբ» դատապարտել Է ԿԺԴՀ-ի կողմից անցկացված հրթիռային փորձարկումը եւ կոչ Է արել Փենյանին՝ ձեռնպահ մնալ տարածաշրջանի իրադրությունն ապակայունացնող հետագա քայլերից:

ԱՄՆ-ի փոխնախագահ Մայքլ Փենսը հայտարարել Է, որ իր երկիրը ԿԺԴՀ-ի կողմից անցկացված հրթիռային փորձարկումը համարում Է սադրանք եւ քննարկում Է Փենյանի վրա ներգործության նոր միջոցներ սահմանելու հնարավորությունը ի լրումն արդեն գործող պատժամիջոցների:

Հարավայի Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը ԿԺԴՀ-ից պահանջել Է դադարեցնել խելահեղ սադրանքները եւ նստել բանակցությունների սեղանի շուրջ: Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկո Մոգերինիի պաշտոնական ներկայացուցչի տարածած հայտարարության մեջ նշվում Է, որ ԿԺԴՀ-ի կողմից հրթիռի նոր արձակումը լուրջ սադրանք Է եւ սպառնալիք միջազգային անվտանգությանը: Գերմանիայի կացլեր Անգելա Մերկելը դատապարտել Է ԿԺԴՀ-ի կողմից բալիստիկ հրթիռի հերթական արձակումը եւ հորդորել Է համախմբվել այն սպառնալիքի դեմ, որը միջազգային անվտանգության համար ներկայացնում Է Փենյանը: Այդ մասին նոյեմբերի 29-ին Twitter-ում գրել Է ԳՖՀ-ի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերտը:

 Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը դատապարտել Է ԿԺԴՀ-ի կողմից բալիստիկ հրթիռի փորձարկումը՝ նշելով, որ դա միջազգային հանրակցությանը դրդում Է ուժեղացնել Փենյանի Վրա գործադրվող ճնշումը:

Մեծ Բրիտանիան ԿԺԴՀ-ի կողմից անցկացված հրթիռային փորձարկումը համարում Է անօրինական եւ գտնում Է, որ Փենյանին անհրաժեշտ Է վարել այնպիսի քաղաքականություն, որը կապահովի անվտանգությունը Կորեական թերակղզում: Այդ մասին Twitter-ում գրել Է Մեծ Բրիտանիայի արատաքին գործերի նախարար Բորիս Ջոնսոնը:

 

ԵԱՀԿ-ի նախագահ եւ Ավստրիայի ԱԳ նախարար Սեբաստյան Կուրցը հայտարարել Է, որ ԿԺԴՀ-ի կողմից անցկացված հրթիռային փորձարկումը խախտում Է միջազգային իրավունքը եւ սպառնում աշխարհի անվտանգությանը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ