Հայը տերևաթափ ծառ է, բայց ոչ չորացած ու փտած, հասել է նրա վերընձյուղվելու գարունը և դալար բողբոջներն ամեն կողմից կարձակվեն: Իսկ Հայության ծառի բողբոջների շարքում են` Կրոնը, Եկեղեցականությունը, Լեզուն, Դպրությունը, Գիտությունը, Զինվորականությունը, Քաղաքագիտությունը, Վաճառականությունը

ՄԱՂԱՔԻԱ ՕՐՄԱՆՅԱՆ ՊԱՏՐԻԱՐՔ

ՄԱԿ-ի գերագույն հանձնակատարը կոչ է արել ԱՄՆ-ին դադարեցնել երեխաներին ընտանիքներից հեռացնելը

am ru
MAK-i geragowyn handznakatare koch` e arel AMN-in dadarets`nel erekhanerin entanik`nerits` herhats`nele_68132

ՄԱԿ-ը կոչ է անում ԱՄՆ-ին անհապաղ դադարեցնել երեխաներին իրենց ընտանիքներից հեռացնելու պրակտիկան որպես պատիժ՝ իրենց ծնողների գործողությունների համար: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի Զեյդ Ռաադ ալ-Հուսեյնը՝ելույթ ունենալով ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 38-րդ նստաշրջանում:

«Խորապես մտահոգված եմ երեխաներին իրենց ընտանիքներից հեռացնելու ԱՄՆ-ում գործող շարունակական պրակտիկայով, որն արվում է որպես պատիժ իրենց ծնողների գործողությունների համար, - ասել է նա: - Վերջին վեց շաբաթների ընթացքում մոտ 200 երեխա բռնի տեղահանվել է: Մանկաբույժների ամերիկյան ասոցիացիան կարծում է, որ դա կարող է երկարաժամկետ հետևանքներով անդառնալի վնասների հանգեցնել»:

Ալ-Հուսեյնը նման քաղաքականությունը չափազանց է անվանել: «Ես կոչ եմ անում  Միացյալ Նահանգներին անմիջապես դադարեցնել երեխաներին ընտանիքներից հարկադրաբար հեռացնելու պրակտիկան և վավերացնել Երեխայի իրավունքների մասին կոնվենցիան », - ասել է գերագույն հանձնակատարը:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ