Բարու ճանապարհի սկիզբը արդարություն գործելն է

ԱՌԱԿԱՑ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել դադարեցնել բռնությունը Սիրիայում

am ru
MAK-i glkhavor k`artowghare koch` e arel dadarets`nel brhnowt`yowne Siriayowm _43110

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը Անտոնիո Գուտերեշը կոչ է արել Սիրիայի հակամարտության   բոլոր կողմերին անհապաղ եւ անվերապահորեն դադարեցնել բռնությունները:

« Սիրիայի բնակչության տառապանքների եւ նրանց հանդեպ բռնության դադարեցման միակ ճանապարհը քաղաքական որոշումն է», - Նյու Յորքում հայտարարել է գլխավոր քարտուղարի ներկայացուցիչը:

Ըստ նրա՝ Գուտերեշը հետեւում է Սիրիայում «ռազմական էսկալացիային» եւ պետության սահմաններից դուրս վտանգավոր հակամարտության տարածմանը:

Հիշեցնենք, որ շաբաթ օրը Սիրիայի օդային պաշտպանությունը երկրի սահմանների մոտակայքում իսրայելական F-16 կործանիչ է խոցել: Դրանից հետո, Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Սիրիայի տարածքում թիրախային կետերի ուղղությամբ՝ ռմբակոծելով սիրիական հակաօդային պաշտպանության մի շարք օբյեկտներ, կենտրոնական Սիրիայում գտնվող ռազմավարական կարեւորություն ունեցող ռազմական T4 օդանավակայանը, ինչպես նաեւ «իրանական թիրախների» ուղղությամբ: Իսրայելը պնդում է, որ օդային հարվածներ է հասցրել սիրիական տարածքի ուղղությամբ այն բանից հետո, երբ  իսրայելական տարածք Սիրիայից իրանական  անօդաչու սարք է ներխուժել: Իրանն էլ իր հերթին պնդում է, որ անօդաչու սարքեր չի ուղարկել Իսրայել:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ