Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո միասնական ուժի մեջ է

Չարենց

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը մտահոգություն է հայտնել, որ Սիրիայի շուրջ իրավիճակը վերահսկողությունից դուրս կգա

am
MAK-i glkhavor k`artowghare mtahogowt`yown e haytnel, or Siriayi showrj iravichake verahskoghowt`yownits` dowrs kga_54527

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը մտահոգություն է հայտնում, որ Սիրիայում տիրող իրավիճակը կարող է վերահսկոությունից դուրս գալ: Այս մասին ասված է ՄԱԿ-ի մամուլի ծառայության տարածած հայտարարության մեջ:

Գլխավոր քարտուղարը դժգոհություն է հայտնել Սիրիայի բնակչության դեմ քիմիական զենքի կիրառման շարունակության կապակցությամբ: «Ես նաեւ շատ ուշադիր հետեւում եմ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում տեղի ունեցող զարգացումներին, եւ ցավում եմ, որ նրան  դեռևս չի հաջողվել համաձայնության հասնել այս հարցի շուրջ», - հայտարարել է համաշխարհային կազմակերպության վարչակազմի ղեկավարը:

«Այսօր ես եւս մեկ անգամ ներկայիս փակուղային իրավիճակի վերաբերյալ իմ մտահոգություններով կիսվել եմ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ երկրների մշտական ​​ներկայացուցիչների հետ, եւ միևնույն ժամանակ ընդգծել եմ, որ պետք է խուսափել իրավիճակի՝ վերահսկողությունից դուրս գալուց», - ասել է Գուտերեշը: «Եկեք չմոռանանք, որ, ի վերջո, մեր ջանքերը պետք է ուղղված լինեն սիրիացիների սարսափելի տառապանքները դադարեցնելուն», - ավելացրել է գլխավոր քարտուղարը:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ