Բարու ճանապարհի սկիզբը արդարություն գործելն է

ԱՌԱԿԱՑ

ՄԱԿ-ի քարտուղարությունը գաղտնի հրահանգով արգելել է մասնակցել Սիրիայի տնտեսության վերականգնմանն ուղղված նախագծերին․ Լավրով

am
MAK-i k`artowgharowt`yowne gaghtni hrahangov argelel e masnakts`el Siriayi tntesowt`yan verakangnmann owghghvats nakhagtserin. Lavrov_88667

 

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ՄԱԿ-ի քարտուղարությունը գաղտնի հրահանգով արգելել է կազմակերպության կառույցներին մասնակցել Սիրիայի տնտեսության վերականգնմանն ուղղված նախագծերին, մինչև երկրում չիրականանա քաղաքական անցում, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։

«Անկախ փախստականների թեմայից՝ մենք ՅՈՒՆԵՍԿՕ-ի գրասենյակում հետաքրքրվեցինք, թե ինչպես են նրանք մտադիր իրականություն դարձնել Պալմիրայի վերականգնման համար իրենց պոտենցիալն օգտագործելու վաղեմի բանակցությունները։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի տված բացատրությունից մենք հասկացանք, որ գոյություն ունի ՄԱԿ-ի նյույորքյան գրասենյակից ուղղված հրահանգ»,- ասել է Լավրովը։

Ըստ նրա՝ ՄԱԿ-ի քարտուղարության քաղաքական դեպարտամենտն իսկապես դեռևս անցյալ տարվա հոկտեմբերին ամբողջ համակարգում  գաղտնի հրահանգ է տարածել, որով արգելվում է մասնակցել Սիրիայի տնտեսության վերականգնմանն ուղղված որևէ նախագծի։

«Միայն հումանիտար օգնություն, ուրիշ ոչինչ», - պատմել է ՌԴ ԱԳ նախարարը։

Նա հավելել է, որ Ռուսաստանը չի ակնկալում, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կկարողանա արդյունավետ որոշումներ կայացնել սիրիացի փախստականների հարցում՝ հաշվի առնելով ԱՄՆ-ի ապակառուցողական դիրքորոշումը։

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ