Քո ցավը` Հայրենի'ք, Կրակե շապիկ է. Հագնում եմ` վառում է, Հանում եմ` մեռնում եմ...

ՎԱՐԴԳԵՍ ՊԵՏՐՈՍՅԱՆ

ՄԻՊ աշխատակազմը կհամագործակցի Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի հետ

am
MIP ashkhatakazme khamagortsakts`i Hayrenik`i pashtpani verakangnoghakan kentroni het_89543

 

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն։ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանն ու կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանը Պաշտպանին ներկայացրել են կենտրոնի ընթացիկ աշխատանքներն ու զարգացման հետագա ծրագրերը։ Այս մասին տեղեկանում ենք ՄԻՊ աշխատակազմի հանրային կապերի բաժնից:

Արմեն Մուրադյանը նշել է, որ կենտրոնը գործում է որպես ամբողջական վերականգնողական համալիր, որտեղ առողջական խնդիրներից բացի՝  լուծվում են նաև հաշմանդամություն ունեցող զինծառայողների սոցիալական ինտեգրման, կրթության և աշխատանքի հարցեր

Մարդու իրավունքների պաշտպանը շատ բարձր է գնահատել կենտրոնի ստեղծման համար կատարված աշխատանքն ու պատրաստակամություն հայտնել իր իրավասության շրջանակում աջակցել հաշմանդամություն ունեցող զինծառայողների իրավունքների պաշտպանությանը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել համատեղ ծրագրեր իրականացնելու ուղղությամբ։

 

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ