Բարու ճանապարհի սկիզբը արդարություն գործելն է

ԱՌԱԿԱՑ

Մադոննան 60 տարեկան Է

am es
Madonnan 60 tarekan E_87755

Օգոստոսի 16-ին լրանում Է երգչուհի Մադոննայի 60-ամյակը:

Դրանցից 35-ը նա անցկացրել Է համաշխարհային փոփ-մշակույթի առաջնագծում, նշում է BBC-ն:

1983 թվականին նրա դեբյուտային ալբոմի (ալբոմն այդպես Էլ կոչվում Էր՝ «Մադոննա») թողարկվելուց հետո երգչուհին ունեցել Է 10 համաշխարհային շրջագայություն:

Աշխարհում վաճառվել Է նրա ավելի քան 300 մլն ձայնագրություն՝ կրիչների՝ գոյություն ունեցող բոլոր ձեւաչափերով, ներառյալ ձայներիզները, խտասկավառակները եւ սկավառակները, ինչպես նաեւ թվային օրինակների տեսքով: Այդ ռեկորդի շնորհիվ Մադոննան Գիննեսի ռեկորդների գրքում հայտնվել Է որպես կոմերցիոն առումով ամենահաջողված երգչուհին ձայնագրման ինդուստրիայի պատմության մեջ: Մադոննայի 12 սկավառակները գլխավորել են հիթ-շքերթը: Ավելիին հասել են միայն «Բիթլզ»-ը եւ Էլվիս Փրեսլին: Լավագույն հիթերի Immaculate Collection հավաքածուն, որը թողարկվել Է 1990 թվականին, չարթերում մնացել Է 338 շաբաթ (6,5 տարի):

Դրա հետ մեկտեղ ավելի քան երկու ամիս այն գլխավորել Է հիթ-շքերթը: Եթե հարցնեն՝ «Դուք ի՞նչ գիտեք Մադոննայի երգացանկից»,-շատերի մտքում առաջինը կգա Like A Virgin երգը: Spotify սթրիմինգային ծառայության տվյալներով՝ 1984 թվականի այդ կոմպոզիցիան Մադոննայի ամենասիրված երգերից մեկն Է մնում նրա օգտատերերի շրջանում: Բրիտանական հիթ-շքերթի առաջին հնգյակում եղել Է Մադոննայի 46 թրեք: Ավելի շատ ունեցել Է միայն Էլվիսը: Ընդ որում՝ Մադոննայի ներկայությունը թոփ-5-ում կայուն Է երեք տասնամյակ՝ 1984 թվականի Like A Virgin երգից մինչեւ 2009 թվականի Celebration-ը: Forbes հանդեսը Մադոննայի կապիտալների ընդհանուր չափը գնահատում Է 580 մլն դոլար: Նա շատ ավելի հարուստ Է ամերիկացի մյուս երգչուհիներից (մեծ մասամբ ավելի ստույգ՝ առավելապես ԱՄՆ-ում ապրող ու աշխատող երգչուհիներից): Այսպես, վարկանիշի երկրորդ հորիզոնականն զբաղեցնող Սելին Դիոնին Մադոննան գերազանցում Է 200 մլն դոլարով:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ