Իր ցեղային պատկերն էլ տարօրինակ է. թվով ամենափոքրը` տառապանքով ամենամեծը, ժամանակով ամենահինը` վիճակով ամենից անփոփոխը, անփոփոխը, անփոփոխը… Ամենից աննպաստը իր երկրի դիրքն էր, ամենից համառ ու ամուր կառչեց իր երկրից:

Դերենիկ Դեմիրճյան– Հայը (հատված)

Մանվել Գրիգորյանի պաշտպանները բողոք են ներկայացրել Վճռաբեկ դատարան

am en ru
Manvel Grigoryani pashtpannere boghok` en nerkayats`rel Vchrhabek dataran  _86283

 

  Ազգային Ժողովի պատգամավոր Մանվել Գրիգորյանի պաշտպանները բողոք են ներկայացրել Վճռաբեկ դատարան իրենց պաշտպանյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու առաջին ատյանի դատարանի որոշման դեմ: «Արմենպրես»-ի հետ զրույցում Մանվել Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը նշել է, որ առայժմ վարույթ ընդունելու մասին որոշում չեն ստացել:

«Ե՛վ առաջին ատյանի դատարանում, և՛ Վերաքննիչ դատարանում բազմիցս ասել ենք, որ Մանվել Գրիգորյանի կյանքին վտանգ է սպառնում, սակայն դատարաններն ապօրինի որոշումներ են կայացրել»,- ասաց Մկրտչյանը:

Նրա խոսքով` Մանվել Գրիգորյանը տառապում է քաղցկեղով, շաքարային դիաբետով, ինչպես նաև հարակից այլ հիվանդություններով:

Հարցին, թե արդյոք իրականացվե՞լ է բժշկական փորձաքննություն, Մկրտչյանը ասաց, որ ընթացքի մեջ է: ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ պահելու համար, ինչպես նաև ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1- ին կետով՝ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույք հափշտակելու համար:    Մանվել Գրիգորյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

 

 

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ