Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո միասնական ուժի մեջ է

Չարենց

Մարաղայի կոտորածի 26-րդ տարելիցի առթիվ Հադրութում կկազմակերպվեն միջոցառումներ

am
Maraghayi kotoratsi 26-rd tarelits`i arht`iv Hadrowt`owm kkazmakerpven mijots`arhowmner_53895

Վաղը՝ ապրիլի 10-ին, Մարաղայի կոտորածի 26-րդ տարելիցի կապակցությամբ, Հադրութում կազմակերպվելու են մի շարք միջոցառումներ:

«Արցախպրես»-ի   թղթակցի  հետ  զրույցում Հադրութի շրջվարչակազմի աշխատակազմի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի վարիչ Երազիկ Հայրիյանն  ասել  է,  որ    օրվա  առթիվ   ժամը  18:00-ին  Հադրութի   Ս.  Հարություն   եկեղեցում  տեղի  է  ունենալու ոգեկոչման արարողություն, որից անմիջապես   հետո  ներկաները,   եկեղեցում   վառած  մոմերը  ձեռքներին,   երթով   շարժվելու  են   դեպի   Ազատության  հրապարակ:

Մեր  զրուցակիցը  հայտնել   է,  որ    երեկոյան  էլ՝      ժամը  19:30-ին,    հրապարակում   ցուցադրվելու  է Մարաղայի  ողբերգական  անցքերի  մասին  պատմվող  փաստավավերագրական ֆիլմ:   

Ե. Հայրիյանի  խոսքով՝  այս  միջոցառումների  նպատակն  է      մեկ  անգամ     ևս  հիշել  Մարաղայի  սպանդի   մասին  և   դատապարտել  ադրբեջանցիների    կատարած    վայրագությունները:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ