Ազգ, որ ապրելու մտադրությամբ մեռել է հաճախ, սակայն մեռնելու մտադրությամբ չի ապրել երբեք:

Պարույր Սևակը հայ ազգի մասին

Մարդկային գործոնից բխող կոռուպցիոն ռիսկերը պիտի նվազեցվեն. նախարար

am
Mardkayin gortsonits` bkhogh korhowpts`ion rhiskere piti nvazets`ven. nakharar_78455

Զորակոչին հետեւելու համար այսօր կենտրոնական հավաքակայան էր այցելել ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Լրագրողների հետ զրույցում նա ասել է, որ ցանկացած մարդ, լինի բժիշկ կամ այլ մասնագետ, եթե ներգրավված է հակաիրավական պրոցեսների մեջ, պետք է պատժվի օրենքի ամբողջ խստությամբ:

 

 

 

Նախարարը տեղյակ է ԱԱԾ-ի կոռուպցիոն բացահայտումներից եւ հույս ունի, որ դրանք դաս կդառնան բոլորի համար: «Նախկինում էլ այդպիսի դեպք բացահայտվել է, բայց ինձ զայրացնում է այն, որ նույնիսկ այս փոփոխություններից հետո, երբ կատաղի պայքար է գնում նման բարքերի, գումարով բանակից ազատելու երեւույթների դեմ, էլի հայտնվում են մարդիկ՝ բժիշկներ, որոնք մտնում են այդ պրոցեսների մեջ: Դա է հիմնականում զարմանալին: Կոչ եմ անում որեւէ բուժաշխատողի նման պրոցեսի մեջ չներգրավվել:  Եթե նման քայլ կա, ապա պետք է պատժվի օրենքի ամբողջ խստությամբ»:

 

 

 

Արսեն Թորոսյանը կարծում է, որ նախարարությունները պետք է ամեն ինչ անեն, որ մարդկային գործոնից բխող կոռուպցիոն ռիսկերը նվազեցվեն: «Եթե նորակոչիկի մոտ որեւէ հիվանդության հետ կապված կասկած կա, կրկնակի հետազոտությունների անհրաժեշտություն կա, այսինքն՝ նա մի քանի փուլ պետք է անցնի, ապա մեր խնդիրն է բոլոր փուլերում օբյեկտիվությունն ապահովելը: Դա կարող է արվել թե կոնկրետ բժիշկների ընտրությամբ, թե նրանց արած գործը մեկ այլ մասնագետներով ստուգելով: Ոչ Պաշտպանության նախարարությունը, ոչ Առողջապահության նախարարությունն այլ բան չեն կարող անել»,- ասել է նախարարը:

 

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ