Հայաստանը իր խորքում բաղկացած է իրենց հողին կրքոտ կերպով կապված գյուղացիներից: Հայերը չեն դադարել իրենց երկրում հաստատակամորեն բնակվելուց
Անտուան Մեյե

Մարիցա Յ․Մ․ Տեփոյան

am
Marits`a Y.M. Tep`oyan_91534

Մարիցա Տեփոյանը, նույն ինքը՝ Խարբերդ-Հյուսենիկցին,  նախնական կրթությունն ստացել է տեղի դպրոցում, ապա Եփրատ քոլեջում, որն ավարտել է 1911թ․-ին և 4 տարի շարունակ աշխատել այնտեղ որպես ուսուցչուհի։ Այնուհետև Տեփոյանը աշխատել է որպես ուսուցչուհի Արաբկիրում և Ազընում։

Մարիցա Տեփոյանը 1915-19թթ․-ին ականատեսն է եղել Հայոց ցեղասպանության, որի ընթացքում իր ընտանիքի անդամների հետ միասին աքսորվել է Դեր-Զոր։ Արդեն 1918թ․-ին՝ Մուդրոսի զինադադարից հետո, բացել է առաջին դպրոցը և զբաղվել քերականության դասագրքի մշակումով։ Դեր-Զորում անցկացրած տարիներին փրկել է հարյուրավոր հայ որբերի և թուրքական հարեմներն ընկնելու վտանգի մեջ գտնվող հայ կանանց և ուղարկել Հալեպ՝ՀԲԸՄ։

Տեփոյանը եղել է Դեր-Զորի տարագիրների հանձնախմբի անդամ և անգլերենի թարգմանիչ, 1 տարի վերահսկիչ պաշտոն է վարել Հալեպի Ամերիկյան Խաչում։ Այնուհետև մեկնել է Ամերիկա և 1 տարի աշխատել է միջազգային կազմակերպությունում՝ Փրավիտընսում որպես հայկական բաժնի ներկայացուցիչ, ապա տեղի Եփրատ եկեղեցում բացել է հայերենի անվճար դպրոց, որն աշխատել է 7 տարի։ Պարբերաբար գրական աշխատանքներ է կատարել, որոնք տպագրվել են <<Ազգ>>, <<Պայքար>> պարբերականներում։

Մարիցան 1922թ․-ին ամուսնացել է Վեր․Յ․Մ․Տեփոյանի հետ։

 

Քաղված պատմաբան Հակոբ Վարդիվառյանի «Մեծ Երազի Ճամբուն Ուղեւորները» բազմահատորյակից

 

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ