Քո ցավը` Հայրենի'ք, Կրակե շապիկ է. Հագնում եմ` վառում է, Հանում եմ` մեռնում եմ...

ՎԱՐԴԳԵՍ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Մարտի 1-ին կրակել են Հովիկ Աբրահամյանին պատկանող գործարանում հայտնաբերված զենքերից. ԱԱԾ-ի վարկածը

am
Marti 1-in krakel en Hovik Abrahamyanin patkanogh gortsaranowm haytnabervats zenk`erits`. AATs-i varkatse  _86063

Նախնական օպերատիվ տվյալներով, կա վարկած, որ փաստացի Հովիկ Աբրահամյանին պատկանող գործարանից հայտնաբերված զենքերից է կրակվել 2008-ի մարտի 1-ին, այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը։


«Մեր օպերատիվ աշխատանքի արդյունքում ստացվել են օպերատիվ տվյալներ, որ թաքցված են զենքեր, որոնք, հնարավոր է, առնչություն ունեն մարտի 1-ին կիրառված զենքերի հետ։ Դա վարկած է, որը պետք է ստուգվի», -հայտարարեց Վանեցյանը՝ ընդգծելով, որ նշանակված է դատաձգաբանական փորձաքննություն։

Հարցին, թե ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը առնչություն ունի՞ մարտի 1-ին ցուցարարների ուղղությամբ հնչած կրակոցների հետ կամ նրա հրահանգով են կրակվել այդ զենքերից, Վանեցյանը պատասխանեց.

«Ես նման մանրուքների մասին այս պահին չեմ կարող ձեզ ասել։ Կարող եմ միայն ասել, որ մենք հայտնաբերել ենք զենքեր, որոնք մեր օպերատիվ տվյալների համաձայն, հնարավոր է, օգտագործվել են մարտի 1-2-ի դեպքերին։ Եվ դրանք օգտագործվել են այն անձանց կողմից, որոնք ներառված չեն եղել իրավապահ համակարգում»։

Դիտարկմանը, թե եղել են թիկնազորների անդամներ, Վանեցյանը կարճ պատասխանեց. «Այո»։

Հարցին, թե հնարավո՞ր է Հովիկ Աբրահամյանի կողմնակիցների կողմից է այդ զենքն օգտագործվել մարտիմեկյան դեպքերի ժամանակ, Վանեցյանը պատասխանեց. «Ես չեմ կարող ասել, որ նրանք Հովիկ Աբրահամյանի կողմնակիցներն են եղել, ես կարող եմ միայն ասել, որ ինչպես նախկինում, այնպես էլ այժմ իրականացվող միջոցառումների շրջանակում հայտարարվել է, որ մարտի 1-ի դեպքերին մասնակցել են այլ անձինք, որոնք չեն եղել իրավապահ համակարգի ներկայացուցիչներ։ Եղել են թիկնապահներ, եղել են կողմնակիցներ, և այլն, և այլն»։
 

Լրագրողը պնդեց՝ Հովիկ Աբրահամյանի՞ կողմնակիցներն են եղել, Վանեցյանն էլ արձագանքեց. «Դուք ինչո՞ւ եք ինձ ստիպում, որ ասեմ Հովիկ Աբրահամյանի։ Ոչ, չեմ նշելու Հովիկ Աբրահամյանի անունը։ Հայտնաբերվել է մի տարածքում, որը փաստացի պատկանում է Հովիկ Աբրահամյանի ընտանիքին»։

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ