Հայաստանն ամբողջ մարդկության հոգևոր կենտրոններից է

ՎԱԼԵՐԻ ԲՐՅՈՒՍՈՎ

Մարտի 31-ին՝ համաքաղաքային ծառատունկ և շաբաթօրյակ

am en ru
Marti 31-in, hamak`aghak`ayin tsarhatownk ew shabat`oryak_48398

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, աշխատակազմի բնապահպանության վարչության պետը զեկուցել է, որ մայրաքաղաքի զբոսայգիներում և ընդհանուր օգտագործման այլ տարածքներում ընթանում են մասնագիտորեն հիմնավորված ծառերի էտման աշխատանքներ, որոնցում ներգրավված են նաև բնապահպաններ և համապատասխան մասնագետներ: Միաժամանակ նշվել է, որ մինչ համապատասխան աշխատանքների իրականացումը տեղերում կազմակերպվում է նաև գործընթացի մասին հանրային իրազեկումը:

Ի կատարումն Երևանի քաղաքապետի հանձնարարականի՝ զեկուցվել է, որ ոլորտի մասնագետների հետ կայացած քննարկման արդյունքում առաջարկվել է գարնանային ծառատունկն այս տարի կազմակերպել մարտի վերջին:

Հաշվի առնելով մասնագետների առաջարկը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է մարտի 31-ը սահմանել որպես համաքաղաքային ծառատունկի և շաբաթօրյակի օր՝ ըստ այդմ արդեն իսկ սկսելով այդ ուղղությամբ նախապատրաստական աշխատանքները:

«Արդեն իսկ սկսեք նախապատրաստական աշխատանքներ տանել մասսայական ծառատունկերի վայրերն ընտրելու, ինչպես նաև անհրաժեշտ տնկիներ և տեխնիկական միջոցներ ապահովելու ուղղությամբ: Համաքաղաքային ծառատունկի և շաբաթօրյակի մասին իրազեկեք նաև մեր համաքաղաքացիներին և պետական ու մասնավոր մեր բոլոր գործընկեր կառույցներին: Ի դեպ, հաշվի առնելով, որ վերջին մի քանի տարիներին բարի ավանդույթ է ձևավորվել, որ գարնանային ծառատունկին իրենց մասնակցությունն են ունենում նաև Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները, նրանց ևս անպայման տեղեկացրեք այս մասին», - ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Կոմունալ տնտեսության վարչությանը հանձնարարվել է նախապատրաստական աշխատանքներին զուգահեռ շարունակել բակերում, այգիներում և ընդհանուր օգտագործման այլ տարածքներում ներքին շաբաթօրյակները:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ