Երբ մնացած բոլոր իրավունքները բռնադատված են, ապստամբության իրավունքը դառնում է անվիճելի:
Փեյն

Մարզպետարանները կբաժանվեն երկու ֆունկցիոնալ մասերի

am en
Marzpetarannere kbazhanven erkow fownkts`ional maseri  _29050

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության կողմից հանրային քննարկման է դրվել Տարածքային կառավարման հայեցակարգը, որն ամենայն հավանականությամբ կկիրառվի 2018 թվականին , եթե ստանա ՀՀ կառավարության համաձայնությունը և իրականացվեն համապատասխան օրենսդրական փոփոխություններ

Նոր հայեցակարգին կարելի է ծանոթանալ այս հղումով՝ Տարածքային կառավարման հայեցակարգ 

Հայեցակարգի առանցաքային նպատակը մարզպետարանների գործառույթների բաժանումն է՝ զարգացման և կառավարման գործառույթները, ինչն էլ իր հերթին ենթադրում է կառուցվածքային բաժանում: Հայեցակարգն առաջարկում է տարածքային կառավարման համակարգի կամ մարզպետարանների գործունեության արդյունավետության բարձրացմանն ուղղված չորս կարևոր լուծումներ

1.
ՄԱՐԶԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ՎԵՐԱՁԵՎԱՎՈՐՈՒՄ 

Մարզային խորհուրդը դառնում է մարզի զարգացման քաղաքականության հիմնական ուղղությունները կանխորոշող խորհրդակցական մարմին: Մարզի զարգացման խորհուրդը մարզի զարգացման հիմնադրամի կառավարման բարձագույն մարմինն է: Մարզի զարգացման խորհուրդը բաղկացած կլինի 15-ից 31 անդամից (խորհրդի ձևավորման կարգը կսահմանվի օրենքով): Մարզային խորհրդի անդամների առնվազն 2/3 կլինեն տվյալ մարզի համայնքների ներկայացուցիչները: Մարզպետը կնախագահի մարզի զարգացման խորհրդի նիստերը: Մարզային զարգացման խորհրդի լիազորությունների տիրույթում կընդգրկվեն մարզային թեմատիկ ծրագրերի հաստատման, մարզային հիմնադրամների կողմից համայնքային ծրագրերի ֆինանսական միջոցների բաշխման նպատահարմարության որոշման, մարզերի զարգացման ռազմավարության ընդունման և այլ առացնքային հարցեր

2.
ՄԱՐԶԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐԻ ՍՏԵՂԾՈՒՄ 
Մարզային ներդրումային և տնտեսական այլ ծրագրերի ֆինանսավորման և իրականացման նպատակով մարզերում ձևավորվելու են մարզային հիմնադրամներ: Հիմնադրամի գործառույթների շրջանակում են լինելու ներդրումների ներգրավումը, դոնորների հետ տարվող աշխատանքը, գործարարության և գյուղատնտեսության աջակցումը, ներդրումային ծրագրերի պատրաստումը, իրականացումը և իրականացվող ծրագրերի մշտադիտարկումը: Մարզային հիմնադրամի բյուջեն ձևավորվելու է պետական, համայնքային կազմակերպությունների կողմից, ինչպես նաև այլ ֆինանսական աղբյուրներից ստացված միջոցներից: Մարզի զարգացման հիմնադրամը կներառի նաև ՓՄՁ ԶԱԿ- ի և ԳԱՀ- ի մարզային գործիքակազմը և միջոցները։ Մարզի զարգացման հիմնադրամը ղեկավարում է տնօրենը, ում թեկնածությունը հաստատվում է մարզի զարգացման խորհրդում մարզպետի ներկայացմամբ՝ նախապես համաձայնեցնելով ՀՀ վարչապետի հետ։

 
3. ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԻ և ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՃՇԳՐՏՈՒՄ 

Մարզպետների գործառույթների շրջանակից աստիճանաբար դուրս կգան քաղաքացիներին ծառայություններ մատուցելուն ուղղված գործառույթները (այդ թվում՝ սոցիալական ապահովություն, անասնաբուժական ծառայություններ, մարզային ենթակայության ցանցային ենթակառուցվածքների կառավարում և այլն) և կընդգրկվեն տարածքային (մարզային) զարգացման ապահովմանն ուղղված հարցեր

4.
ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ ՓՈԽԱՆՑՎՈՂ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐ 

1)
սոցիալական աջակցության տարածքային մարմինների կառավարում

2)
ներհամայնքային ճանապարհների կառուցում և պահպանում

3)
անասնաբուժական ծառայությունների ապահովում

Հետևաբար մարզպետարանները ֆունկցիոնալ առումով կբաժանվեն երկու մասի՝ պետական կառավարչական մարմնի և հիմնադրամի

Պետական կառավարչական մարմինը կունենա արտակարգ իրավիճակների, զորահավաք և քաղաքացիական պաշտպանության, առողջապահական, կրթական հաստատւթյունների կառավարման, հանրային տրանսպորտի աշխատանքի կազմակերպման, ՏԻՄ-երի մեթոդական և իրավական աջակցության ստորաբաժանումներ

Հիմնադրամը կունենա ձեռներեցության, գյուղատնտեսության զարգացման, համայնքների և ենթակառուցվածքների զարգացման, սոցիալական և զբոսաշրջության զարգացման, վերլուծությունների և տեղեկատվության ստորաբաժանումներ

Լրահոս

Նմանատիպ նորություններ