Հայաստանն ամբողջ մարդկության հոգևոր կենտրոններից է

ՎԱԼԵՐԻ ԲՐՅՈՒՍՈՎ

Մարզպետից՝ նախարար. Արամայիս Գրիգորյանը նոր կառավարությունում պաշտոն կստանա

am
Marzpetits`, nakharar. Aramayis Grigoryane nor karhavarowt`yownowm pashton kstana_50334

«Ժողովուրդ» թերթը գրում է.  «Ինչպես հայտնի է՝ ապրիլի 9-ին, երբ ՀՀ նոր նախագահը ստանձնի պաշտոնական լիազորությունները, Հայաստանի կառավարությունը հրաժարական կտա: Իսկ դրանից հետո հնարավոր է` ներկա նախարարների մի մասը տեղ չգտնի ապագա կառավարության կազմում:

Փոխարենը հնարավոր է` նախարար դառնան հին կադրերը. «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս օրերին ակտիվ լուրեր են շրջանառվում առ այն, որ ճակատագրական ապրիլից հետո հնարավոր է` Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը վերադառնա կառավարություն՝ կա՛մ ՀՀ գյուղատնտեսության, կա՛մ բնապահպանության նախարարի պաշտոնում:

Հիշեցնենք, որ նա ժամանակին զբաղեցրել է երկու պորտֆելներն էլ: Իսկ Գրիգորյանի հանդեպ Սերժ Սարգսյանը բարեհաճ է գտնվելու, որովհետեւ նա եւ եղբայրը՝ ԱԺ պատգամավոր Արայիկ Գրիգորյանը, ԱԺ վերջին ընտրություններին ՀՀԿ-ին ահռելի ծառայություններ մատուցեցին՝ ապահովելով մեծ ձայներով: Իսկ մինչ այդ, Արամայիս Գրիգորյանը բավական ակտիվ է համացանցում՝ հոգալով, որ իր ամենօրյա գործունեությունն ակտիվորեն լուսաբանվի, եւ տպավորություն ստեղծվի, թե ամենալավ նախարարներից մեկն է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ