Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո միասնական ուժի մեջ է

Չարենց

Մասիսի քաղաքապետի գործը լակմուս էր. Տիգրան Աթանեսյան

am
Masisi k`aghak`apeti gortse lakmows er. Tigran At`anesyan_75267

 

Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի հերթական կալանքից հետո նրա փաստաբան Տիգրան Աթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է արել.

«Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին կալանավորեցին 4֊րդ փորձից հետո։ Համոզված եմ, որ դա երկար չի տևելու։ Սակայն այս գործը լակմուս էր, որի միջոցով շատ հեշտ է ստուգել մեր հանրության մի էական հատվածի իրավագիտակցությունը։ Ավելի ճիշտ դրա բացակայությունը։ 600 տարի պետություն չունենալը, թուրքի, պարսիկի և ռուսի տիրապետության տակ լինելը 27 տարվա մեջ չէր կարող անցնել։

Հիմա եմ հասկանում, որ մենք նույնիսկ չենք էլ սկսել պետություն կառուցել, այլ դեռ չենք էլ հասկանում, թե ինչ անել անկախության հետ։ Միևնույն ժամանակ պետք է խոստովանեմ, որ ունենք մարդկանց և քաղաքացիների մի մեծ խումբ, ովքեր հասկանում են այդ խնդիրները։ Ես հավատարիմ եմ մնում իմ կոչմանը ծառայելու իմ երկրին` անկախ այն հանգամանքից, թե ով է օգտվում իշխանավորի բարիքներից։ Դուք բոլորդ անցողիկ եք, իսկ Հայրենիքը հավերժ է։

Հ.Գ. Դավիթի համար հանգիստ եմ, քանի որ վստահ եմ իր ամրության և սկզբունքայնության վրա»:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ