Բարու ճանապարհի սկիզբը արդարություն գործելն է

ԱՌԱԿԱՑ

Մասունքներից բաժին հանելը սուրբ պարտականությունն է եկեղեցիների միջև. կրոնագետ

am
Masownk`nerits` bazhin hanele sowrb partakanowt`yownn e ekeghets`ineri mijew. kronaget _75655

Աշխարհում բոլոր գեղարդների սրբացման առանցքը նույնն է, ինչ խաչի սրբացման առանցքը: Դրանք համարվում են սուրբ՝ ելնելով նրանից, որ աստվածաբարո մարդու արյունը թափվել է դրանց վրա: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը նշեց կրոնագետ Վարդան Խաչատրյանը:

Նրա խոսքով՝ աշխարհում գեղարդները շատ են, ու բոլորն էլ գրեթե ուսումնասիրված ու հերքված: «Իմ կարծիքով՝ Հայաստանում գտնվեց Սուրբ Գեղարդն է բնօրինակը: Բայց պետք է շտկում մտցնել և նշել, որ այդ գեղարդը երբեք Նապոլիոնինը չի եղել, և այն ժամանակ, երբ այն պետք է Նապոլիոնի մոտ լիներ, եղել է Կուտուզովի մոտ, ու նրա ռազմական ավարի գլխավոր տարրն է հանդիսացել»,- ասաց կրոնագետը:

Նա անդրադարձավ նաև մասունքների հատվածայնացմանը քրիստոնեության շրջանում, նշելով, որ դա ընդունված ավանդույթ է: «Երբ Եեռնի զոհերի սրբացման արարաողությունն էր ընթանում, չմիավորված քրիստոնեական եկեղեցիները՝ ղպտիական, հնդկական և այլն, որոնք չեն մտնում որևէ հոսքի մեջ, ինչպես հայ եկեղեցին, խնդրեցին Լուսավորչի մասունքներից բաժին և մեր եկեղեցին ստիպված եղավ մասունքներից բաժին հանել, որովհետև ամեն մեկի վրա պետք է կառուցվեր եկեղեցի: Այսինքն դա սուրբ պարտականությունն է եկեղեցիների միջև»,- ասաց նա:

Վարդան Խաչատրյանի խոսքով՝ Սուրբ Գեղարդից մասնահատում անելու մասին տեղեկատվությունը լավ պահպանված հարված էր, որ շուրջ 10 տարի պահվել էր:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ