Մատենադարան. ազգային հիշողության պահպանման և զարգացման ամենակարևոր վայրերից մեկը

en am ru es
Matenadaran. azgayin hishoghowt`yan pahpanman ew zargats`man amenakarewor vayrerits` meke_46758

«Իմաստության ու քերթության հին, սրբազան գրքերն այստեղ շարունակում են ապրել որպես չորացած վարդեր, որոնք դեռ լի են անտեսանելի սերմերով»

Պաբլո Ներուդա

Նախքան Երևանի սրտում Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի հաստատումը հայոց մատենաշարերն ու ձեռագրերը պահվում էին Էջմիածնի Մատենադարանում։ Վերջինս մայրաքաղաք տեղափոխվեց արդեն 1939 թ.-ին և սկբնական շրջանում գործում էր Հանրային գրադարանի շենքում։ Այս պահից սկսած կառավարությունն սկսեց մտածել նոր շենքի կառուցման մասին, այն պետք է լիներ միակն իր տեսքով և գրավչությամբ, քանի որ հյուրընկալելու էր ամեն տարիքի, ազգի ու կրոնի պատկանող հյուրեր աշխարհի տարբեր ծայրերից։

Այսպիսով, 1945 թ.-ին ճարտարապետ Մարկ Գրիգորյանի նախագծով սկսվեց շենքի շինարարությունը, ավարտվեց 1957 թ.-ին։ Կառույցը շատ հետաքրքիր ճարտարապետական լուծումներ ունի, միևնույն ժամանակ՝ հագեցած արձանաշար։ Գլխավոր ճակատի միջնապատերի առջև ձախից աջ համապատասխանաբար գտնվում են Թորոս Ռոսլինի, Գրիգոր Տաթևացու, Անանիա Շիրակացու, Մովսես Խորենացու, Մխիթար Գոշի, Ֆրիկի բազալտե արձանները, իսկ ներքևի փոքրիկ հրապարակում՝ Մեսրոպ Մաշտոցի և Կորյունի արձանախումբը։ 1959 թվականի մարտի 3-ին Խորհրդային Հայաստանի կառավարության որոշմամբ Մատենադարանը, տեղափոխվելով նորակառույց շենք, վերածվում էր գիտահետազոտական ինստիտուտի։ Մատենադարանը 1962 թ.-ին անվանակոչվեց Մեսրոպ Մաշտոցի անունով։

Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ:

Մատենադարանում են այժմ մոտավորապես 23000 ձեռագրեր, որոնք իրենց մեջ են ամփոփում հայ հին և միջնադարյան գիտության ու մշակույթի գրեթե բոլոր բնագավառները։ Այդ ձեռագրերում կան ինչպես հայերեն, այնպես էլ արաբերեն, պարսկերեն, հունարեն, ասորերեն, լատիներեն, եթովպերեն, վրացերեն, եբրայերեն ձեռագրեր։

Այսօր Մատենադարանի գլխավոր մասնաշենքը վերածվել է թանգարանային համալիրի, որտեղ կա 15 ցուցասրահ։ Գիտական բաժինների համար կառուցվել է նոր մասնաշենք, որի հեղինակը ճարատարապետ և երգիչ Արթուր Մեսչյանն է:

Մատենադարանը ֆինանսավորվում է ՀՀ Կառավարության կողմից, ինչպես նաև Սփյուռքում գտնվող մեր հայրենակիցների կողմից, օրինակ՝ Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամի։ Նվիրատվություններ են տեղի ունենում ինչպես նվերների, այպես էլ ֆինանսական աջակցության տեսքով։

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ